Friday, 26 04 2024
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային
Քաղաքացու օրը նշվելու է ՀՀ մարզերում և Երևան քաղաքի վարչական շրջաններում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ձերբակալվել է «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբեկչության գործով ևս մեկ կասկածյալ
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրն ակտիվ փուլում է
Ուղիղ․ Զրույց Ռուբեն Մեհրաբյանի հետ
19:20
Բլինքենը Չինաստանին կոչ է արել օգտագործել իր ազդեցությունը Հյուսիսային Կորեայի և Իրանի վրա
Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ
ՌԴ ՊՆ փոխնախարարի քրգործը ընդլայնվում է
19:00
Իսպանիան Ուկրաինային Patriot հրթիռների խմբաքանակ կմատակարարի. El País
Իսրայելի բանակը Գազայում 20 կմ թունել է ոչնչացրել
«Պզոն» ակումբներից մեկում հայհոյել է, հարվածներ հասցրել․ նրան մեղադրանք է ներկայացվել

Ուրցաձորի անկուսակցական համայնքապետը՝ ի պաշտպանություն Սերժ Սարգսյանի

Սերժ Սարգսյանի դատական գործով առաջին նիստին՝ ի թիվս ՀՀԿ-ական նախկին պաշտոնյաների, դատարանի բակում նախկին նախագահին աջակցելու էր եկել նաև արտահերթ ընտրությունների միջոցով կրկին Ուրցաձորի համայնքապետի պաշտոնին վերադարձած Ռաֆիկ Անդրեասյանը, որը, սակայն, նախկինում մշտապես պնդել է, որ ինքը կուսակցական չէ, նախկին իշխանությունների «մարդ»-ը չէ:
Ռաֆիկ Անդրեասյանը երեկ դատարանի բակում Արայիկ Գրիգորյանի՝ Ավշարի Արայիկի հետ էր կանգնած:

«Առաջին լրատվական»-ը Անդրեասյանից հետաքրքրվեց՝ ինչն էր բերել իրեն դատարանի բակ։ «Ես երբեք ՀՀԿ-ական չեմ եղել, բայց ՀՀԿ-ական լինելը կապ չունի նախագահի անձի հետ: Ինքը մեր համայնքի համար էնքան բան է արել: Ես, լինելով համայնքի ղեկավար, ինչ պահանջ դրել եմ, ինքը հետևողական է եղել և դա դարձրել է իրականություն: Ես անձնական հարգանք ունեմ Սերժ Սարգսյանի նկատմամբ իր խոսքի տերը լինելու համար: Իսկ ես կուսակցական բաների մեջ չեմ մտնում»,-ասաց Ուրցաձորի գյուղապետը:
Մեր հարցին՝ հրապարակավ իր աջակցությունը հայտնելով Սերժ Սարգսյանին, դա նշանակո՞ւմ է, որ դեմ է գործող իշխանությանը, Անդրեասյանը պատասխանեց. «Ես դեմ եմ կեղծիքին, ստին, անբարոյականությանը: Ես դեռ արդյունք չեմ տեսել: Ես էդ ցուցմունք տվողներին գիտեմ, ճանաչում եմ: Նախարարը տենց ցուցմունք է տվել, շեղվել է, փրփուրներից է կախվել… ես սա եմ տեսնում: Ինչ վերաբերում է գործողներին, ապա ես ոչ մեկին դեմ չեմ: Ես դեմ եմ վատ բաներին: Ով լավ բան է անում, ես նրա մեջքին կանգնում եմ: Դրականն էլ է պետք գնահատել»:

Հարցին՝ դուք է՞լ եք ՀՀԿ-ականների պես համարում, որ Սերժ Սարգսյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում, Անդրեասյանը պատասխանեց. «Դուք էդ հարցերի պատասխանը ինձնից լավ գիտեք: Ինձ քաղաքական հարցեր մի տվեք: Ես մարդկային առումով եմ գնացել: Իսկ ինչ վերաբերում է քաղաքական հետապնդմանը, ապա գործի ծերը դեռ չի երևում, կտեսնենք»:

Հիշեցնենք, որ 2018-ի աշնանը Ուրցաձորի մի խումբ բնակիչներ տևական ժամանակ բողոքի ակցիաներ էին իրականացնում գյուղապետարանի ու մարզպետարանի մոտ՝ պահանջելով գործող գյուղապետ Ռաֆիկ Անդրեասյանի հրաժարականը: Բանը հասավ նրան, որ համայնք գնաց ՊՎԾ լիազորությունները դադարեցված պետ Դավիթ Սանասարյանը, ապա նաև Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը ևս գյուղապետին կոչ էր արել հրաժարական տալ։ Հոկտեմբերի 10-ին նա հրաժարականի դիմում էր ներկայացրել, բայց 4 ամիս անց նա կրկին վերընտրվեց համայնքապետ:

Սերժ Սարգսյանին աջակցելու էր եկել նաև Նորաշենի նախկին համայնքապետը, որը կրկին ցանկանում է հետ վերադառնալ այդ պաշտոնին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում