«Բանակի ռեալ պատկերը փետրվարով, կարելի է ասել նաև «սև փետրվար», չի կարելի գնահատել: Իհարկե ունենք չլուծած խնդիրներ, բայց փետրվարին այնպիսի դեպքերի, իրողությունների հետ առնչվեցին մեր զինված ուժերը, որը բերեց փոփոխությունների անհրաժեշտությանը: Բայց այդ փոփոխությունները եկեք չկապենք միայն այս իրողությունների հետ, որովհետև եղան փոփոխություններ, որոնք հասունացած էին, մասնավորապես զինվորական ոստիկանության պետի փոփոխությունը: Իսկ կայացած մի քանի նշանակումները, կարծում եմ՝ միտված են բանակի ուժեղացմանը», – «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը: