«Շատ նորմալ եմ գնահատում, շատ նորմալ։ Այն, ինչ պետք էր սպասել այդ երկու ուժերից և ոչ միայն այդ երկու ուժերից։ Քանի կար ԼՀԿ-ն հայտարարում էր, որ այս գործընթացին որևէ ձևով չի մասնակցելու, բայց ես որևէ զարմանք չապրեցի, երբ իմացա, որ ԼՀԿ-ն որոշել է օգնել Ոչ-ի շտաբի հանձնաժողովի անդամներին։ Այս պահին զարմանալին այն է, որ ԼՀԿ-ն և ՀՅԴ-ն նույն հարթության վրա են հայտնվել, իրար կողք կողքի»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը։
Նրա խոսքով՝ Ոչ-ը ինչ քարոզարաշավ էլ իրականացնի, Այո-ն չի կարող պարտվել, Այո-ն գիտի՝ ինչպես է խոսելու ժողովրդի հետ։