Իտալացի մոդելյեր Ջորջիո Արմանիի նորձեւության տան նոր ցուցադրությունը կանցկացվի առանց հանդիսատեսի: Այս մասին գրում է Vogue-ը:
Նշվում է, որ մոդելյորը որոշել է կիրակնօրյա ցուցադրությունը կազմակերպել առանց հյուրերի մասնակցության՝ կորոնովիրուսի տարածման պատճառով: Նորաձեւության տան մամուլի ծառայությունից հայտնեցին, որ Արմանին որոշել է պաշտպանել հյուրերին եւ նրանց վարակման ռիսկի չենթարկել:
Արմանիի ներկայացուցիչները նաեւ հայտարարել են, որ դատարկ դահլիճում անցկացվող շոուի ուղիղ հեռարձակումը հասանելի կլինի նորձեւության տան պաշտոնական կայքում, ինչպես նաեւ ապրանքանիշի սոցցանցերում:
Ավելի վաղ Իտալիայում գրանցվել էր կորոնովիրուսից մահացածության 2 դեպք: Ըստ վերջին տվյալների, երկրում վարակվածների թիվն անցել է 100-ը: Վարակվածության դեպքեր գրանցվել են երկրի 5 շրջաններում: