Իրանում կորոնավիրուսով պայմանավորված մահվան 5-րդ դեպքն է գրանցվել: Այս մասին տեղեկացնում է «ԻՌՆԱ» գործակալությունը:
Իրանի առողջապահության նախարարության տվյալներով՝ բժշկական հաստատություններ է դիմել 800 քաղաքացի:
Նրանք այժմ գտնվում են մասնագետների ուշադրության կենտրոնում: Կորոնավիրսուսով վարակվածների թիվը 28 է:
ՀՀ առողջապահության նախարարությունն ավելի վաղ տեղեկացրել էր, որ հետևում է կորոնավիրուսի բռնկումների դեպքերին և տարածվածությանն ամբողջ աշխարհում, այդ թվում հարևան Իրանում: