Monday, 13 05 2024
Ակցիայի 88 մասնակից բերման է ենթարկվել
Թբիլիսիի բողոքի ցույցերի ժամանակ Մոլդովայի քաղաքացի է ձերբակալվել
Վայոց Ձորում ճանապարհ փակելու բողոքի ակցիայի ընթացքում ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրած անձը կալանավորվել է
Իսրայելն Գազայի հարավում ակտիվացնում է ռազմական գործողությունները
Նրանք տապալվելու են, քանի որ դեմ են առել իշխանության լեգիտիմության պատին
Սևանում մեքենա է այրվել․ վարորդը այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Առաջ ռուսի խաղաթուղթն էինք, հիմա դա էլ չենք. հիմա պրիզ ենք
Սպասվում են տեղումներ
Արտահերթ ընտրություն կլինի, թե ոչ, կախված է նրանից՝ շարժումն ինչ դիրքի դուրս կգա
Մուշավան թաղամասում մեքենա է այրվել
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան տուժածներ
Քաղաքական աղճատվածության անընդհատ պտտվող բումերանգը
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում

Դրական տեղաշարժ․ Ռազմիկ Աբրահամյանի մեղադրանքը խստացվել է և ընտրվել է այլընտրանքային խափանման միջոց

Հանրապետական ծննդատան տնօրեն, ապօրինի  որդեգրումների քրեական գործով  որպես մեղադրյալ անցնող Ռազմիկ Աբրահամյանի մեղադրանքը փոփոխվել և լրացվել է․ նրան նոր մեղադրանք է առաջադրվել Քրեական Օրենսգրքի 167-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով, այսինքն՝ երեխային առանց ծնողների համաձայնության նրանցից բաժանելը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից։

Նշենք, որ նախկինում Ռազմիկ Աբրահամյանը մեղադրվում էր Քրեական Օրենսգրքի 2-րդ մասի 2-րդ կետով (ծնողներից երեխային ապօրինի բաժանելը կամ երեխայի փոխելը),  այսինքն՝ Ռազմիկ Աբրահամյանի մեղադրանքը խստացվել է։

Քննչական կոմիտեն Աբրահամյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան, որը բավարարվել է, սակայն նրա նկատմամբ կիրառվել է այլընտրանքային խափանման միջոց գրավ՝ 5 միլիոն դրամի չափով։

Այս գործով տուժած մայրերի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Սուսաննա Սարգսյանը դրական գնահատեց դատարանի այս որոշումն ու ընդգծեց, որ սա ինչ-որ չափով  առաջընթաց է նշանակում։

«Սա  արդեն դրական տեղաշարժ է այս գործի մեջ․ շատ լավ է, որ նրա մեղադրանքը խստացվել է, որովհետև, փաստորեն, դրա բոլոր հիմքերը կային  և բավականին ծավալուն քննչական գործողություններ են իրականացվում ու շատ զարմանալի կլիներ, որ այս ամբողջ ծավալի մեջ Աբրահամյանի մեղքը հիմնավորող  փաստեր չլինեին, ինչպես նաև իրավաչափ է, որ Ռազմիկ Աբրահամյանի նկատմամբ այսքանից հետո գոնե այլընտրանքային խափանման միջոց է կիրառվում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ընդգծեց Սուսաննա Սարգսյանն ու այս համատեքստում հավելեց նաև․

«Ես դեռևս նախորդ կալանքի քննարկման ժամանակ եմ ասել, որ աբսուրդ է, երբ նույն քրեական գործով անցնող խմբի մյուս անդամների նկատմամբ խափանման միջոց է ընտրվում, օրինակ Լիանա Կարապետյանին  կալանավորում են, մինչդեռ  Ռազմիկ Աբրահամյանի դեպքում թեկուզ այլընտրանքային խափանման միջոց չի ընտրվում։ Ռազմիկ Աբրահամյանը  փաստացի «մատակարարն» է եղել, ծնողներից իրենց նորածիններին վերցրել  ու իր սև գործն է արել, իրենից է այդ  բիզնեսը սկիզբ առել։ Ճիշտ է՝ այստեղ կան նաև բազմաթիվ այլ գործող անձիք, որոնց մասին մենք բազմիցս ենք բարձրաձայնել, խոսքը նրան օժանդակողների, այդ ամենը կազմակերպողների և իրականացնողների  մասին է, բայց  Ռազմիկ Աբրահամյանն այդտեղ  գլխավոր դերում է եղել և այս ամենը հաշվի առնելով՝ հնարավոր չէ, որ Քննչական կոմիտեն չունենար բավարար ապացույցներ դատարան միջնորդություն ներկայացնելու ու նրան կալանավորման պահանջ ներկայացնելու համար։ Բազմիցս ասել եմ, որ Ռազմիկ Աբրահամյանի նկատմամբ խափանման միջոց չկիրառելը որևէ պարագայում չի կարող օրինական լինել  և  հիմա լավ է, որ  այսքանից հետո նրա նկատմամբ  գոնե գրավ է կիրառվում՝ որպես այլընտրանքային խափանման միջոց»։

Ինչ վերաբերում է Ռազմիկ Աբրահամյանի մեղադրանքի խստացմանը, ապա փաստաբանը նշեց, որ դեռևս չի շտապում հապճեպ եզրակացություններ անել այն մասով, թե արդյոք  հնարավորություն կար ավելի խիստ լինելու, սակայն այստեղ կրկին փորձել են մանևրել։

«Դեռ չեմ ցանկանում ժամանակից շուտ  եզրակացություններ անել ու կարծել, որ կրկին փորձել են մեղմ ճանապարհով գնալ՝ այն դեպքում, երբ մեղադրանքն ավելի խստացնելու տեղ ուներ,  այս մասով, անկեղծ ասած, դեռ ձեռնպահ կմնամ, որովհետև դա  վերջնական գործի ավարտը ցույց կտա, երբ  բոլոր ապացույցներին գնահատական կտրվի և ամբողջական մեղադրանքը կամփոփվի։ Մինչ այդ՝ սպասենք իրադարձությունների հետագա ընթացքին»,-եզրափակեց   Սուսաննա Սարգսյանը։

Նշենք նաև, որ Ռազմիկ Աբրահամյանի փաստաբան Հովհաննես Քոչարյանը հայտարարել է, որ իր պաշտպանյալը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը, ինչպես նաև  Հովհաննես Քոչարյանի տեղեկացմամբ՝ Ռազմիկ Աբրահամյանը որևէ անձի հետ չի առերեսվել, չնայած այն հանգամանքին, որ գործում առկա են Աբրահամյանի ցուցմունքին հակասող ցուցմունքներ։

Հիշեցնենք նաև, որ Ռազմիկ Աբրահամյանից բացի սույն գործով մեղադրանք է առաջադրվել նաև Հանրապետական ծննդատան  փոխտնօրեն Արշակ Ջերջերյանին, «Երևանի մանկան տուն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լիանա Կարապետյանին։ Վերջինս ՀՀ գլխավոր դատախազության  միջնորդությամբ՝ կալանավորված է։

Լուսանկարը՝ panorama.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում