Monday, 13 05 2024
19:20
Քենիայում ջրհեղեղների հետևանքով մահացածների թիվը գերազանցում է 270-ը
Եվրոպական հանձնաժողովի գործադիր փոխնախագահ Դոմբրովսկիսը Հայաստանում կմասնակցի ՎԶԵԲ տարեկան հանդիպմանը
Ասում են՝ Ոսկեպարով Արցախ են գնալու․ խիստ դատարկ և առավելապաշտական բովանդակություն
18:50
ԵՄ-ում հայտարարել են մասնակիորեն ռազմական տնտեսության անցնելու մասին՝ Ուկրաինային աջակցելու համար
Սա հիբրիդ զանգված է միջնադարյան կղերականության և սովետառուսական քաղքենիության
18:30
Լեհ ֆերմերները հացադուլ են սկսել Սեյմի շենքում
Ռևանշ է․ նպատակը ՀՀ-ն ամբողջությամբ ռուսական իմպերիային ենթարկեցնելն է
Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 399-ի՝ մեկ շաբաթում ավելանալով 10-ով
ԵԱՀԿ նախագահողը Արցախի հարցը չի համարում փակված
ՀՀ ԱԺ նախագահը ԵԱՀԿ գործող նախագահին է ներկայացրել Ադրբեջանում ապօրինի պահվող հայ ռազմագերիների, քաղաքացիական անձանց Հայաստան վերադառնալու հրամայականը
17:48
Հնդկաստանը Իրանի Չաբահար նավահանգիստը 10 տարով գործարկելու պայմանագիր է ստորագրել
Գազայում նախազգուշացրել են վառելիքի պակասի պատճառով հիվանդանոցների աշխատանքի մոտալուտ դադարեցման մասին
17:44
Հանդիպել են Թուրքիայի նախագահն ու Հունաստանի վարչապետը
Զբոսաշրջության կոմիտեի նախագահն ազատվել է պաշտոնից
Իվանիշվիլիի համալսարանի ուսանողները միացել են բողոքի ցույցերին
17:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
17:30
Բլինքենն ու Իսրայելի ՊՆ նախարարը քննարկել են իրավիճակը Ռաֆահում
Գազայում զոհերի թիվը հատել է 35.000-ը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Թող սրբազանն ինքը պատմի, թե ինչպես չի վերընտրվել Կանադայի թեմի առաջնորդ. ինչը շատ հազվադեպ երևույթ է
Բանկերի հասանելիությունը հաշմանդամություն ունեցող անձանց համար բանկերի օրակարգում է
Բագրատ Գալստանյանը Գրողների միությունում է
Բուժաշխատողների համար կսահմանվի պարտադիր դասընթացների ցանկ՝ կոնկրետ իրավիճակով պայմանավորված
Նախարարը ներկայացրել է անապատացման ու երաշտի կանխարգելմանն ուղղված Հայաստանի ձեռնարկած քայլերը
16:50
Բրազիլիայում հեղեղումների զոհերի թիվը հասել է 143-ի
Արգենտինան տեսնում է ՀՀ ջանքերը Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու գործում. Արգենտինայի դեսպանը՝ ՀՀ ԱԺ նախագահին
2024-ի անցած 4 ամիսների ընթացքում ՀՀ-ում ցածր գնաճային միջավայրը պահպանվել է. ԿԲ նախագահ
16:45
Ուկրաինայի ԶՈւ-ն հայտնել է Խարկովի ուղղությամբ մարտերում Ռուսաստանի հաջողությունների մասին
16:30
Կատալոնիայի խորհրդարանական ընտրություններում անջատողականները կորցրել են մեծամասնությունը
16:15
Լեհաստանը կավելացնի Բելառուսի սահմանի անվտանգության միջոցները

Մեզ որևէ մեկը չի կարող «սև» պիտակավորել. «Սասնա ծռերը» հանրաքվեի հարցով ցանկանում է հանդիպել իշխանություններին

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության քարտուղարության անդամ Վարուժան Ավետիսյանը։

– Պարոն Ավետիսյան, արտախորհրդարանական ուժերը հիմնականում կողմնորոշվել են, թե ինչ դիրքորոշում կունենան հանրաքվեի հետ կապված։ «Սասնա ծռերը» ե՞րբ կհստակեցնի իր  անելիքներն այս իրադարձությունների հետ կապված։

Վերջնական տեսակետն առաջիկայում կհայտարարենք։ Բայց Ժիրայր Սեֆիլյանը մի քանի հարցազրույց տվել է ու ընդհանուր առմամբ մեր մոտեցումները ներկայացրել։ Այս պահին ավելացնելու բան չկա։

– Հակաիշխանական բոլոր ուժերը  տեղավորվել են «բոյկոտ» անելու ճամբարում։ Ի՞նչ մարտավարություն է սա՝ ըստ Ձեզ։

– Դուք նկատի ունեք 5-րդ շարասյա՞նը։ Մեր մոտեցումները գեներացնող ընդհանուր տեսակետի մի  բաղադրիչն էլ այն է, որ իշխանությունները լավ չեն հաշվարկել, թե ինչ են անում, ու 5-րդ շարասյանը հնարավորություն են տվել ճիշտ դիրքավորվելու մարտավարական առումով ու բավականին արդյունավետ իրենց համար ակնկալիքներ ունենալու՝ դրանով իսկ վտանգելով մեր երկրի կայունությունը, ապագան առհասարակ,  նաև մեծացնելով ռևանշի հնարավորությունները։ Մեր վերջնական տեսակետի մեջ սա էլ կներկայացնենք։ Պետք է հաշվի առնենք, որ գործող իշխանությունը սխալը սխալի հետևից է կատարում ու նաև 5-րդ շարասյան նկատմամբ ոչ արդյունավետ  գործելաոճ է որդեգրել՝ ստեղծելով սև-սպիտակ արհեստական վիճակ ու իր համար այդպիսով հեշտ կառավարում։

– Հիմա եթե դուք իրենց չաջակցեք, դուք և՞ս «սև»-ի պիտակ կստանաք իրենց կողմից։

– Մեզ  որևէ մեկը չի կարող սև անվանել, չգիտեմ այդ բնութագրման չափանիշներն ով է  սահմանել։

– Դուք այս հարցի շուրջ իրենց հետ պատրաստվո՞ւմ եք հանդիպել։

– Ցանկություն ունենք իշխանության հետ քննարկելու անելիքը, տեսնենք, թե ինչպես կստացվի։ Հրապարակայնորեն ասել ենք, որ ցանկություն ունենք։ Մեր տեսակետները Ժիրայր Սեֆիլյանը նախնական վիճակում արտահայտել է։ Պրիմիտիվ «այո»-ին ու «ոչ»-ին հանգելու հարց չեն մեր պետության առջև  ծառացած խնդիրները, խորը ճգնաժամը հաղթահարելու հարց է, ու այդ մասշտաբով ու խորությամբ պետք է մոտենալ երևույթին, ոչ թե կեղծ Սահմանադրության մեջ մի կետ փոխելով կամ չփոխելով։ Արտաքուստ կարող է նաև տպավորություն առաջանալ, որ որևէ ողջամիտ տեսակետ հայտնող մեկը՝ լինի քաղաքացի կամ որևէ կազմակերպություն, անգամ կարող է պիտակավորվել։ Բայց դա մեզ չի վերաբերելու, որովհետև մենք հարցին բոլորովին այլ կերպ ենք մոտենալու։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում