Sunday, 12 05 2024
Հայաստանում ու՞մ է «սատարում» Իլհամ Ալիեւը
Իսրայելը շարունակում է ռազմագործողությունը Ռաֆահում
Երևանի Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են
16:30
Լիտվայում մեկնարկել են նախագահական ընտրություններն ու երկքաղաքացիության ներդրման հանրաքվեն
16:15
Խարկովի մարզում ավելի քան 4000 բնակիչ է տարհանվել ինտենսիվ ռազմագործողությունների հատվածներում գտնվող բնակավայրերից
Ռուսաստանում ցորենի գները հասել են ամենաբարձր մակարդակին
Դանակահարություն Լոռիում՝ ծննդյան արարողության ժամանակ
Բելգորոդում գնդակոծության հետևանքով բարձրահարկ շենքի մուտք է փլուզվել․ կան տուժածներ
15:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
15:15
Մաուպոյում հանկարծամահ է եղել Մոզամբիկում ՌԴ դեսպանը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Թուրքիայի նախագահը պարզաբանել է Բայդենի հետ նախատեսված հանդիպման հետաձգման պատճառը
Երևանի Լ․ Արիսյանի անվան թիվ 127 ավագ դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ
14:15
106-ամյա ամերիկացին դարձել է աշխարհի ամենատարեց պարաշյուտիստը
Հարավային Կովկասում «խարկովյան ուղղությու՞ն կբացվի»
Ծնվել է ՀՀ ինքնիշխան տարածքի պաշտպանության ժամանակ անմահացած Անդրանիկ Վարդանյանի եղբայրը
Ժպտում եմ մեր վախերից խոսող Գալստանյանին
Կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին մեկ կողմ դնել ներքին տարակարծություններն ու հատվածական շահերը և համախմբվել պետականության շուրջ․ ՍԴՀԿ
Վրաստանում՝ «Բարդուղիմեոսյան գիշեր». իշխանությունը տեռորի է անցել
13:09
Հրդեհի հետևանքով Վարշավայի առևտրի կենտրոններից մեկը գրեթե ամբողջովին ոչնչացել է
Նիկոլ Փաշշինյանը կհասցնի՞
Աշխատավարձերը վերանայելով` խրախուսում ենք բուժքույրերի նվիրված աշխատանքը․ Ավանեսյանի ուղերձը
Երևանի Մյասնիկյան պողոտայում չորս ավտոմեքենա է բախվել
Ծառը ընկել է էլեկտրական լարերի վրա և մասամբ փակել ճանապարհը
Հյուսիսափայլը ՌԴ երկնքում՝ երկրորդ գիշերն անընդմեջ
Բաբկեն Թունյանը 3 հարց է հղել շարժման առաջնորդներին
Եղանակը Հայաստանում
Շվեյցարիայի ներկայացուցիչը՝ «Եվրատեսիլ-2024»-ի հաղթող․ «Լադանիվա»-ն 8-րդն է
11:00
Պենտագոնը և SpaceX-ը սահմանափակել են «Starlink» տերմինալների օգտագործումը ռուսների կողմից
10:45
Բելգիան 9 մլն եվրո կհատկացնի Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքների համար

Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել. Արման Բաբաջանյան

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

2008թ․ փետրվարի 19-ին Հայաստանում կայացան նախագահական ընտրություններ, որի պաշտոնական արդյունքներով նախագահ ճանաչվեց Սերժ Սարգսյանը։

Ընդդիմությունը վիճարկում էր ընտրությունների պաշտոնական արդյունքները՝ պնդելով, որ տեղ են գտել զանգվածային խախտումներ, կեղծիքներ ու բռնության դրսևորումներ ընտրական ողջ գործընթացում։

Փետրվարի 20-ից մինչև մարտի լույս 2-ը Ազատության հրապարակում սկսվեցին հարյուր հազարավոր քաղաքացիների մասնակցությամբ խաղաղ հանրահավաքներ, որոնց պահանջը մեկն էր՝ չեղարկել
ընտրությունների արդյունքները կեղծված լինելու պատճարով։ Սկսվեցին ընդդիմության առաջնորդների հետապնդումներն ու բանտարկությունները։

Մարտի 1-ի առավոտյան ժամը 6:35 ոստիկանությունը հարձակվեց մի քանի հազար ցուցարարների վրա, ովքեր գիշերում էին Ազատության հրապարակի վրաններում։ Ավելի ուշ բողոքի ակցիաները տեղափոխվեցին Ֆրանսիայի դեսպանատան հարակից հրապարակին հարող տարածքում։ Իրադարձությունների հետևանքով զոհվեց 10 (2 ոստիկան, 8 քաղաքացիական անձ) և վիրավորվեցին հարյուրավոր մարդիկ:

Մայրաքաղաքում հաստատվեց արտակարգ դրություն 1 ամիս ժամկետով: Դադարեցին տպագրվել անկախ թերթերը, փակվեցին ինտերնետային անկախ լրատվական հարթակները։

Թե ինչ եղավ արտակարգ դրության պայմաններում մարտի 8-ին Սահմանադրական դատարանում․․․ կանդրադառնամ ավելի ուշ։

Հ․Գ․ 2006-2009թ․թ․ բանտարկված էի և Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման ժամանակահատվածում առաջինն եմ ճանաչվել որպես քաղբանտարկյալ բազմաթիվ իրավապաշտպան կազմակերպությունների, եվրոպական կառույցների, ԱՄՆ Պետդեպի կողմից։ Վերոնշյալ իրադարձություններին ֆիզիկապես չեմ մասնակցել, բայց ընդդիմությանն աջակցել եմ բանտից՝ ինձ պատկանող Ժամանակ օրաթերթով, և բանտից հրատարակված Արյունոտ տասնամյակ գրքույկի 25 հազար տպաքանակով տարածմամբ։

https://www.facebook.com/babajanyana/photos/a.2309525339078180/3082488568448516/?type=3&theater

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում