Իրավիճակը գնահատում են որպես ողբերգալի. շատ վատ է այն ամենը, ինչ տեղի է ունեցել: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը՝ անդրադառնալով վերջին շաբաթներին բանակում տեղի ունեցած մահվան ելքով միջադեպերին:
«Երեկ նիստ է եղել, մանրամասն քննարկումներ են եղել, և ես վստահ եմ, որ այդ նիստին հաջորդելու են կոնկրետ քայլեր, ինչը պետք է բերի դրական տեղաշարժի: Եթե որևէ տեղ որևէ կորուստ ենք ունենում, նշանակում է ինչ-որ տեղ հապաղել ենք, բայց նաև չի կարելի տրվել էմոցիաներին և անտեղի քայլեր անել, որոնք կարող են ավելի վատ անդրադառնալ բանակի վրա: Բանակ-հասարակություն տարանջատում չպետք է լինի և չի լինի: իսկ բոլոր այն մարդիկ, որոնք այդ ուղղությամբ խոսակցություններ են տանում, նրանք ամենավատ ծառայությունն են մատուցումՀՀ անվտանգությանը»,-ընդգծեց Պողոսյանը: