Monday, 13 05 2024
Եվրոպական հանձնաժողովի գործադիր փոխնախագահ Դոմբրովսկիսը Հայաստանում կմասնակցի ՎԶԵԲ տարեկան հանդիպմանը
Ասում են՝ Ոսկեպարով Արցախ են գնալու․ խիստ դատարկ և առավելապաշտական բովանդակություն
18:50
ԵՄ-ում հայտարարել են մասնակիորեն ռազմական տնտեսության անցնելու մասին՝ Ուկրաինային աջակցելու համար
Սա հիբրիդ զանգված է միջնադարյան կղերականության և սովետառուսական քաղքենիության
18:30
Լեհ ֆերմերները հացադուլ են սկսել Սեյմի շենքում
Ռևանշ է․ նպատակը ՀՀ-ն ամբողջությամբ ռուսական իմպերիային ենթարկեցնելն է
Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 399-ի՝ մեկ շաբաթում ավելանալով 10-ով
ԵԱՀԿ նախագահողը Արցախի հարցը չի համարում փակված
ՀՀ ԱԺ նախագահը ԵԱՀԿ գործող նախագահին է ներկայացրել Ադրբեջանում ապօրինի պահվող հայ ռազմագերիների, քաղաքացիական անձանց Հայաստան վերադառնալու հրամայականը
17:48
Հնդկաստանը Իրանի Չաբահար նավահանգիստը 10 տարով գործարկելու պայմանագիր է ստորագրել
Գազայում նախազգուշացրել են վառելիքի պակասի պատճառով հիվանդանոցների աշխատանքի մոտալուտ դադարեցման մասին
17:44
Հանդիպել են Թուրքիայի նախագահն ու Հունաստանի վարչապետը
Զբոսաշրջության կոմիտեի նախագահն ազատվել է պաշտոնից
Իվանիշվիլիի համալսարանի ուսանողները միացել են բողոքի ցույցերին
17:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
17:30
Բլինքենն ու Իսրայելի ՊՆ նախարարը քննարկել են իրավիճակը Ռաֆահում
Գազայում զոհերի թիվը հատել է 35.000-ը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Թող սրբազանն ինքը պատմի, թե ինչպես չի վերընտրվել Կանադայի թեմի առաջնորդ. ինչը շատ հազվադեպ երևույթ է
Բանկերի հասանելիությունը հաշմանդամություն ունեցող անձանց համար բանկերի օրակարգում է
Բագրատ Գալստանյանը Գրողների միությունում է
Բուժաշխատողների համար կսահմանվի պարտադիր դասընթացների ցանկ՝ կոնկրետ իրավիճակով պայմանավորված
Նախարարը ներկայացրել է անապատացման ու երաշտի կանխարգելմանն ուղղված Հայաստանի ձեռնարկած քայլերը
16:50
Բրազիլիայում հեղեղումների զոհերի թիվը հասել է 143-ի
Արգենտինան տեսնում է ՀՀ ջանքերը Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու գործում. Արգենտինայի դեսպանը՝ ՀՀ ԱԺ նախագահին
2024-ի անցած 4 ամիսների ընթացքում ՀՀ-ում ցածր գնաճային միջավայրը պահպանվել է. ԿԲ նախագահ
16:45
Ուկրաինայի ԶՈւ-ն հայտնել է Խարկովի ուղղությամբ մարտերում Ռուսաստանի հաջողությունների մասին
16:30
Կատալոնիայի խորհրդարանական ընտրություններում անջատողականները կորցրել են մեծամասնությունը
16:15
Լեհաստանը կավելացնի Բելառուսի սահմանի անվտանգության միջոցները
Շոյգուն խանգարու՞մ էր Ռուսաստանի նորացմանը

Մարտի 1-ի գործի ճակատագիրը վտանգված է

 

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է փաստաբան Սեդա Սաֆարյանը:

– Այսօր (փետրվարի 18-ին) Մարտի մեկի գործով դատական նիստը հետաձգվել է Յուրի Խաչատուրովի թարգմանչի բացակայության պատճառով: Հաջորդ նիստը նշանակվել է փետրվարի 25-ին: Տիկի՛ն Սաֆարյան, դուք գնացե՞լ էիք այսօրվա նիստին, թե՞ արդեն գիտեիք այդ խնդրի մասին:

– Այո՛, գնացել էինք նիստին, դատավորի խոսքով՝ դատական նիստը սկսվելուց շատ կարճ ժամանակ առաջ է իրեն հայտնի դարձել, որ թարգմանիչը չի կարող գալ, և չպատճառաբանվեց, թե ինչու չի ներկայացել: Մի քանի նիստ առաջ էլ այդ թարգմանիչն ուշացած ներկայացավ, ինչը խոսում է նրա անբարեխիղճ վերաբերմունքի մասին: Դատարանը պետք է միջոցներ ձեռնարկի նմանատիպ ենթադրվող թյուրիմացությունների համար: Կարելի է մի քանի թարգմանիչ ներգրավել, որպեսզի այս կարգի գործի բնականոն ընթացքն ապահովվի: Մինչդեռ տեսնում ենք, որ ամեն ինչում ունենք ոչ լուրջ մոտեցում, ինչն այս դատական նիստը հետաձգելու պատճառ դարձավ:

– Եվ դատարանն էլ չի՞ ուզում դիմել ձեր նշած միջոցներին, թե՞ չի կարող դիմել:

– Դատարանը կարող է թարգմանչի բացակայության պարագայում միջոցներ ձեռնարկել, և եթե նրա բացակայությունն անհարգելի է, համապատասխան հիմնարկին տեղյակ պահել նրա անբարեխիղճ աշխատանքի մասին… Եթե նախորդ անգամ այդ թարգմանչի նկատմամբ մեկ ժամից ավելի ուշանալու համար նման բան կիրառվեր, այսօր այս ամենը չէր լինի: Եվ եթե կես ժամվա ընթացքում հնարավոր էր այլ թարգմանչի հրավիրել, կարելի էր դիմել այդ միջոցին, դատական նիստը դատարանի կողմից այդպես կտրուկ հետաձգելը այդ առումով հասկանալի չէր:

– Ի՞նչ եք կարծում՝ այս հետաձգումների շղթան վերջ ունի՞:

– Եթե միջոցներ չձեռնարկվեն, նաև ԲԴԽ-ն, ինչպես նաև մենք՝ կողմերս, գործուն միջոցներ չձեռնարկենք, այս հետաձգումների շղթան չի ավարտվի: Պաշտպանական թևին ձեռնտու են այս հետաձգումները, ամեն պատեհ-անպատեհ առիթ օգտագործելով՝ նրանց մոտ ստացվել է դատական նիստը հետաձգել… կարելի է ժամերով լեկցիաներ կարդալ դատարանի դահլիճում, անունը դնել՝ հիմնավորումներ ենք ներկայացնում, բայց նպատակ են հետապնդում այդ օրը սպանելու: Կարծում եմ՝ տուժող կողմը շատ վատ վիճակի մեջ է հայտնվել, ավելի վատ, քան կարելի էր կանխատեսել, որովհետև դատարաններն այսօր ավելի շատ հակված են այս ամբաստանյալների շահերի պաշտպանությունն ապահովել: Հասկանում եմ, թե դրա արմատները որտեղից են գալիս, տեսնում եմ, որ փոքր-փոքր օգնություններ նրանց նկատմամբ առկա է, ինչը վտանգավոր եմ համարում Մարտի մեկի գործի ճակատագրի առումով: Բայց նաև մեղադրողներին չեմ հասկանում, որովհետև այնպես չէ, որ մեղադրողները լծակ չունեն ինչ-որ բան անելու: Կարծում եմ, որ ժամանակն է որպես տուժող կողմ ինքս միջոցներ ձեռնարկեմ: Միջոցներ ձեռնարկելու տարբերակներից մեկն այն է, որ այդ քրեական գործի որոշակի հանգամանքներ ավելի խորությամբ ներկայացվեն, և պետք է մտածել՝ արդյոք բավարա՞ր էր այս ամբաստանյալներին միայն այս մեղադրանքներն առաջադրելը: Այս դատաքննությանը ներկայացնելու մտադրություն ունեմ, առաջիկայում կներկայացնեմ, որովհետև իմ կարծիքը միշտ եղել է այն, որ այն հոդվածը, որով մեղադրվում են ամբաստանյալները, այնքան էլ իրավաչափ չէ, և կան այլ հանցակազմ ապահովող փաստեր, և դրանց կապակցությամբ ես պարտավոր եմ դիրքորոշում արտահայտել:

– Մի քիչ անհասկանալի է, թե ինչու է պաշտպանական կողմին ձեռնտու, որ իրենց պաշտպանյալը կալանքի տակ գտնվի:

– Դե դա չարյաց փոքրագույնն է. ինչ խնդիր ունի Ռ. Քոչարյանը, ունի, այսպես ասած, ապահով կյանք, մեկուսարանում ապահով կյանք, թող որ ժամանակավոր մնա կալանքի տակ, բայց հիմնահարցերի հետ կապված, կարծում եմ, պաշտպանները լուրջ նպատակներ ունեն: Դե նրանց առաջին հենարանը ՍԴ-ն էր, հույս էին դրել, որ Վենետիկի հանձնաժողովից ինչ-որ բան կգար, և ՍԴ-ն կօգներ Ռ. Քոչարյանին, սակայն միայն դա չէ, իմ կարծիքով՝ նաև դեռ պահպանվել է իրենց փայփայած ներքին համոզմունքը, որ իրավիճակի փոփոխություն կլինի, Նիկոլի իշխանությունը չի դիմանա այս ամենին, և իրենք նորից իշխանության կգան: Տեսնում ենք, որ ամեն տեղ սաբոտաժային իրավիճակ է, եթե մեր ԱԱԾ-ում էր այդպիսի վիճակ, պատկերացրեք մյուս մարմիններում ինչ կլինի: Խնդիրն այն է, որ երբ պաշտպաններին դատավորը հարց տվեց, թե ինչու չեն ներկայացել դատական նիստին, պաշտպաններից մեկն ընդունեց, որ իրենք սաբոտաժ են արել, որ դատավորը դրանից եզրահանգումների գա: Բայց արդարադատության դեմ ուղղված հանցագործություններում սաբոտաժը որպես հանցակազմ տեղ ունի, որովհետև խոչընդոտում է դատարանի բնականոն աշխատանքը: Բաց դաշտում, փաստորեն, մարդիկ համարձակություն ունեն նման բան հայտարարելու, և դատարանն էլ որևէ գործնական միջոց չի ձեռնարկում, նկատողությունը փոքր բան էր, որ կիրառվեց… Կա միասնական որդեգրած կուրս՝ ամեն ինչ անել, որ տուժողները և տուժողների իրավահաջորդները և նրանց ներկայացուցիչները չօգտվեն արտահայտվելու իրավունքից, որովհետև երբ որ մենք ենք ցանկանում ինչ-որ բան շարադրել, դատարանը մեզ նկատողություն է տալիս, բայց պաշտպանական կողմը հինգ ժամ կարող է դեսից-դենից խոսել՝ անկախ նրանից վերաբերում է գործին, թե ոչ: Մինչդեռ դատարանն իրավունք ունի հանելու այն բոլոր հարցերը, որոնք չեն առնչվում գործի հանգամանքներին: Այդ առումով տարբերակված մոտեցում եմ տեսնում դատարանի կողմից: Շատ ցավալի է, որ արդեն 7-8 ամիս է գործը մուտք է արվել դատարան, բայց դատարանները դեռևս ի վիճակի չեն անցնելու բուն դատաքննությանը, և պաշտպանության կողմը ամեն դեպքում կարողանում է նախաձեռնությունը այդ ձևով պահել իր ձեռքում, ինչը դատարանի ոչ մի լավ բանի մասին չի խոսում:

– Հիմա այդ ձգձգումները կոնկրետ առիթի հետ կապողներ կան, տպավորությունն այնպիսին է, որ հետաձգումները կլինեն մինչև հանրաքվե: Դուք էլ նշեցիք, որ պաշտպանական կողմը ՍԴ-ից սպասելիք ունի:

– Չեմ կարծում, որ հանրաքվեով ինչ-որ բանի կարող են հասնել: Շատ ցավոտ ընդունեցին հանրաքվեի գաղափարը, բայց իրենք գիտեն, որ ժողովուրդը ՍԴ-ի հանդեպ բարեհաճ տրամադրվածություն չունի և կգնա ու իր ձայնը ի վնաս ՍԴ-ի կտա… Ամեն դեպքում սպասելիք ունեն, և ուժեր կան, որոնք աշխատում են:

– Դուք ասել եք, որ Մարտի մեկի գործով դրսից ուժեր են ներգրավված եղել, ի՞նչ նկատի ունեք:

– Քրեական գործում մարդիկ կան, որոնք ցուցմունք են տվել, որ կային անձինք, որոնք արտասահմանցու նման արտաքին ունեին, և այդ ուժերը այնտեղ են եղել և ազատ են եղել իրենց որոշակի գործողություններում: Պարտադիր չէ, որ այդ դրսի ուժերը գային և Մարտի 1-ին մասնակցեին անձամբ, դրսից կարող է երկու տեսակի աջակցություն ցուցաբերվել՝ երբ որ Հայաստանի մայրաքաղաքը պատերազմի են վերածում և Երևանի կենտրոնում մարդկանց ջախջախում են, և գիետն, որ որևէ հարևան երկիր միջամտություն չի ցուցաբերելու: Մենք գիտենք՝ Ռ. Քոչարյանը ՌԴ-ից փետրվարի 22-ին եկել է, ինքնաթիռից իջել և Արմեն Գևորգյանին ցուցում է տվել ուժային կառույցների ղեկավարներին հավաքել: Այս ցուցմունքում, կարծում եմ, ամբողջացվել է ամեն ինչ՝ ինչու գնաց ՌԴ, ինչ «դաբրո» ստացավ, ինչպես կարողացավ կիրառել… Մարտի 1-ը միայն մեկ անձի կազմակերպած ոճրագործություն չէ, այդ ոճիրին նպաստել են շատերը: Եվ հիմա Ռ. Քոչարյանի համար էլ է ցավալի, որ այդքան մարդ ենթարկվեց իր ապօրինի հրամանին, բայց նրանցից շատերը մեղադրյալի աթոռին չեն…

– Օրինակ՝ դուք ասել եք, որ Մարտի 1-ի իրավական գործընթացի թևը ջարդել է Աղվան Հովսեփյանը:

– Այո…Ես գտնում եմ, որ Աղվան Հովսեփյանը Մարտի 1-ի գործը առաջին ձախողողներից մեկն է եղել իրավական համակարգում և պետք է պատասխանատվության ենթարկվի: Բոլոր մեղադրական եզրակացությունները նրա կողմից են ստուգվել… Ա. Հովսեփյանը սպասարկել է Քոչարյանի շահերը:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում