Tuesday, 14 05 2024
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Գալստանյանի հայտարարած նպատակների հետ ո՛չ նա կապ ունի, ո՛չ մյուսները. ուզում են իրենց իշխանությունը
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին

«Ոչ»-ի համար պատասխանատվություն չվերցրին, բայց կոչ են անում բոյկոտել. Ո՞վ և ինչպե՞ս կաջակցի իշխանություններին «այո»-ի քարոզարշավի ժամանակ

Ապրիլի 5-ին սպասվող Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն ուշադրության կենտրոնում են պահում ինչպես խորհրդարանական, այնպես էլ արտախորհրդարանական քաղաքական ուժերը։ Ճիշտ է, քաղաքական ուժերից և ոչ մեկը չվերցրեց իր վրա պատասխանատվություն ձևավորելու «Ոչ»-ի շտաբ, այդուհանդերձ թե՛ խորհրդարանում և թե՛ նաև խորհրդարանից դուրս քիչ չեն այդ հարցում իշխանություններին անխնա քննադատողները։ Եվ, ի դեպ, այդ ուժերի մեծամասնությունը հանրաքվեն բոյկոտելու կոչերով է հանդես գալիս։

Քննադատողների կողքին կան նաև այնպիսի ուժեր, որոնք սատարում են իշխանություններին։ Հայ ազգային կոնգրեսը, օրինակ, հայտարարություն է  տարածել «Այո»-ի քարոզարշավին  մասնակցելու մասին, անկախ նրանից՝ իշխանություններն իրենց պաշտոնապես կառաջարկեն, թե ոչ։ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին «Այո» է ասում նաև Արամ Սարգսյանի ղեկավարած «Հանրապետություն» կուսակցությունը։ Ստեփան Դեմիրճյանի ղեկավարած ՀԺԿ-ն ևս հայտարարությամբ տեղեկացնում է, որ կողմ է և նպատակահարմար է համարում Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի հանգուցալուծումը հանրաքվեի միջոցով և կողմ է ԱԺ-ի կողմից ներկայացված սահմանադրական փոփոխության առաջարկին:

Նախկին իշխանությունների խիստ քննադատ Գառնիկ Մարգարյանի ղեկավարած «Հայրենիք և պատիվ» կուսակցությունը որոշում կկայացնի շաբաթ օրը՝ կուսակցության քաղխորհրդի նիստի ժամանակ։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Մարգարյանը միայն տեղեկացրեց, որ իրենք ակտիվ քարոզարշավի չեն մասնակցելու։

Հայաստանի Կառուցողական կուսակցության նախագահ Անդրիաս Ղուկասյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում  կարծիք հայտնեց, որ հանրաքվեի լինել կամ չլինելու հարցը կախված է ՍԴ  դատավորների վարքագծից. «Այս պայմաններում, երբ ոչ մի քաղաքական ուժ «Ոչ»-ի համար իր վրա պատասխանատվություն չվերցրեց, և ըստ էության դա նշանակում է, որ ոչ մի քաղաքական ուժ իր վրա պատասխանատվություն չի վերցնում Սահմանադրական դատարանում պաշտոնավարող 7 դատավորների համար, սա մենք համարում ենք ողջամիտ ազդակ, որպեսզի այդ դատավորները դադարեցնեն պաշտոնավարումը և օգտվելով օրենքից, այն օրինագծից, որն իրենց թույլ է  տալիս օգտվել բարձր կենսաթոշակից՝ հանգուցալուծել այս խնդիրը։ Մենք կարծում ենք, որ դա կլինի լավագույն լուծումը, և համարում ենք, որ այսօր պետք է դատավորների վրա հանրային ճնշում լինի, որպեսզի իրենք օգտվեն իրենց ընձեռած հնարավորությունից, որպեսզի հեռանան՝ առանց բարդացնելու մեր երկրի առանց այն էլ բարդ իրավիճակը։ Նման պայմաններում իրենց հետագա պաշտոնավարումը, երբ ոչ մի քաղաքական ուժ «Ոչ»-ի համար պատասխանատվություն չվերցրեց, պարզապես դիվերսիա է մեր հանրության ու պետության նկատմամբ»։

Ըստ Ղուկասյանի՝ եթե գոնե մի քաղաքական ուժ վերցներ իր վրա պատասխանատվություն, խնդիրն այլ կլիներ, բայց այսօր այդ դատավորները պետք է տեսնեն՝ ոչ ոք իրենց չի սատարում, ու ճիշտ կլինի հանգիստ հեռանալ՝ թողնելով քաղաքական տիրույթն այլ խնդիրների համար։

«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը «Առաջին լրատվական»-ին փոխանցեց, որ իրենց կուսակցությունն «Այո»-ի կողմնակից է։ Կմասնակցեն ակտիվ քարոզարշավին, թե ոչ՝ առայժմ որոշում չունեն: «Կուսակցությունում կարծիքները տարբեր են, առաջիկայում կքննարկենք մեր անելիքներն ու կհրապարակենք, թե «Այո»-ի հետ կապված ինչն ինչպես ենք անելու»,- ասաց Մակեյանը։

«Սասնա ծռեր» համահայկական կուսակցության քարտուղարության անդամ Վահագն Ավագյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց՝ առաջիկա օրերին իրենք  քարտուղարության նիստում կքննարկեն ու հանրաքվեի վերաբերյալ իրենց դիրքորոշումը կհայտնեն. «Այդուհանդերձ, որոշ բաներ կարող ենք ասել՝ Հրայր Թովմասյանը և ՍԴ մյուս դատավորները՝ չհաշված վերջին երկուսը, որ ԱԺ-ի կողմից հեղափոխությունից հետո են ընտրվել, նախկին ռեժիմի բոլոր հանցագործությունները լեգիտիմացրած  հանցագործներ են եղել, ու նրանց կողմից ժողովրդի իշխանության յուրացումը վերացնելու մանդատ ժողովուրդը 2018 թվականին տվել է Նիկոլ Փաշինյանին։ Այսօր կարող ենք ֆիքսել, որ Ն. Փաշինյանը հեղափոխության ընթացքը  կասեցնելով՝ ինքն  է ստեղծել ճգնաժամային իրավիճակ, ու  նման մեթոդով հանգուցալուծումը, մեր կարծիքով, չի լինելու այն կառավարման համակարգի ճգնաժամի հանգուցալուծումը, որ ակնկալվում էր»։

Ավագյանը նշում է՝ իրենք նախևառաջ պետք է գիտակցեն, թե մենք ինչու ենք այս վիճակին հասել. «Եթե իրենք չեն գիտակցելու, թե ճգնաժամի իրական պատճառները որոնք են, որևէ լուծում արդյունավետ լինել չի կարող։ Իրենք այդ պահի իրավիճակի դրդմամբ լուծումներ են տալիս։ Այս ամբողջ պրոցեսը ժողովրդից չի կարելի թաքցնել, ժողովուրդն ամեն ինչ զգում է։ Սա 2018-ի գարունը չէ, որ ելքի առումով վստահություն ունենաս, որպեսզի ճգնաժամն էլ ավելի չխորանա.  գործող կառավարող ուժը պետք է հանրաքվեի գործողության մեջ դնի շատ ավելին, քան ընդամենը մի քանի հոգու աշխատանքից ազատելն է։ Այսինքն՝ նկատի ունենք, որ իշխող ուժը պետք է ժողովրդին ասի, որ սա հեղափոխության ռեստարտի օր է։ Այս փուլում բառերը քիչ են՝ այսքան բաց թողնված հնարավորություններից հետո իշխող ուժը պետք է ժողովրդին ցույց տա այն ժամանակային քարտեզը, որով իրենք նախկին ռեժիմին պատրաստվում են հեռացնել ասպարեզից, ու պետք է հստակ ցույց տրվի այն հանգրվանը, որին իրենք ձգտում են մինչ արտահերթ ընտրություններ»։

Եզրափակելով՝ մեր զրուցակիցը ևս մեկ անգամ տեղեկացրեց՝ առաջիկայում  քարտուղարության նիստից հետո ժողովրդին կդիմեն ու կտեղեկացնեն, թե ինչպես է պետք վարվել հանրաքվեի օրը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում