Amazon-ի ղեկավար Ջեֆ Բեզոսը Instagram-ի իր էջում հայտարարել է կլիմայական փոփոխությունների դեմ պայքարի համար «Երկրի հիմնադրամի» բացման և այդ հիմնադրամին 10 միլիարդ դոլար նվիրաբերելու մասին։
«Երկիրը այն միակ բանն է, որը մեզ բոլորիս միավորում է, եկեք ուրեմն միասին պաշտպանենք այն»,- գրել է Բեզոսը։
Նա հաղորդել է, որ հիմնադրամի շրջանակներում կֆինանսավորվի կլիմայի խնդիրներով զբաղվող գիտնականների, ոչ կառավարական կազմակերպությունների և բնապահպան ակտիվիստների գործունեությունը։
Վերջին տվյալների համաձայն Բեզոսի կարողությունը 130 միլիարդ դոլար է գնահատվում։