Google-ի, Facebook-ի և Amazon-ի ներկայացուցիչները հանդիպել են Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ներկայացուցիչների հետ` քննարկելու նոր կորոնավիրուսի մասին ապատեղեկատվության կանխման միջոցները: Այս մասին հաղորդել է CNBC-ն:
Հեռուստաալիքի տվյալներով, հանդիպումը տեղի է ունեցել ԱՀԿ-ի նախաձեռնությամբ՝ Facebook-ի կենտրոնակայանում: ԱՀԿ ներկայացուցիչ Էնդի Փաթիսոնը է օգնություն առաջարկել սոցիալական ցանցերի օգտատերերի կողմից հրապարակվող տեղեկությունները ճշտելու գործում:
Հիշեցնենք, որ 2019 թվականի դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները հայտարարեցին Ուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին, որի հարուցիչը կորոնավիրուսների նոր տեսակն է՝ Covid-2019 պաշտոնական անվանմամբ: