Ամստերդամում պայթել է թվով չորրորդ ծանրոցը: Այդ մասին հաղորդել է Nu.nl.-ը:
Նշվում է, որ ծխի ազդեցության հետևանքով մեկ մարդ տուժել է: Ներկայում դեպքի վայրում են շտապօգնության խումբը և ոստիկանության ծառայողները:
Հայտնի է, որ հինգշաբթի՝ փետրվարի 13-ին, նման ծանրոց է ստացվել նաև Լյոսդենում: 12-ին՝ Քյորքրադում և Ամստերդամում:








































