Friday, 26 04 2024
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային
Քաղաքացու օրը նշվելու է ՀՀ մարզերում և Երևան քաղաքի վարչական շրջաններում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ձերբակալվել է «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբեկչության գործով ևս մեկ կասկածյալ
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրն ակտիվ փուլում է
Ուղիղ․ Զրույց Ռուբեն Մեհրաբյանի հետ
19:20
Բլինքենը Չինաստանին կոչ է արել օգտագործել իր ազդեցությունը Հյուսիսային Կորեայի և Իրանի վրա
Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ
ՌԴ ՊՆ փոխնախարարի քրգործը ընդլայնվում է
19:00
Իսպանիան Ուկրաինային Patriot հրթիռների խմբաքանակ կմատակարարի. El País
Իսրայելի բանակը Գազայում 20 կմ թունել է ոչնչացրել
«Պզոն» ակումբներից մեկում հայհոյել է, հարվածներ հասցրել․ նրան մեղադրանք է ներկայացվել
18:40
Ռուսաստանի հետ Իրանի հարաբերությունները նոր մակարդակի վրա են. Իրանի պաշտպանության նախարար
ԱՍՀ նախարարությունը նախատեսում է ներդնել անապահովության գնահատման նոր համակարգ. Վահագն Խաչատուրյանն ընդունել է Նարեկ Մկրտչյանին
18:20
Բլինքենը Պեկինում հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է Չինաստանի դեմ նոր պատժամիջոցների
Ղրղզստանում վերացրել են հարևան երկրներին թմրանյութեր մատակարարող միջազգային ուղին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Երեւանի արձագանքը Ալիեւի ձայնին
17:50
Խորվաթիան 6 ֆրանսիական կործանիչ կստանա
Հայաստանի նորոգումը
Ի պատասխան ԵՄ-ի բանաձևի Թբիլիսին խոստացավ ԵՄ-ին օգնել ազատվել սեփական գործակալներից
Գազայի անհայտ գերեզմանում 400 մարմին է գտնվել
Բերման է ենթարկվել պատգամավոր Արթուր Խաչատրյանը
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Սանկտ Պետերբուրգում ոստիկանները գնդակահարել են մի տղամարդու, ում եկել էին փրկելու ինքնասպանությունից

Բացառված է, որ վստահության քվեն տան ինձ, իսկ իշխանությունն իրացնեն այլք. Մասիս Մայիլյանի պարզաբանումը

Արցախի նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ հայտարարությամբ է հանդես եկել.

«Առաջիկա նախագահական ընտրություններում «Միասնական հայրենիք» կուսակցության կողմից իմ թեկնածության աջակցության մասին հայտարարությունը և մեր արդեն իսկ սկսված քաղաքական երկխոսությունը բավականին լայն ու դրական արձագանք են գտել հանրության ամենատարբեր շերտերում։ Միևնույն ժամանակ, որոշ ուժեր, վերջին իրադարձությունների պատճառով հայտնվելով շոկային վիճակի մեջ և փորձելով փլուզել նորասկիզբ քաղաքական երկխոսությունը, ստահոդ լուրեր են տարածում՝ նպատակ ունենալով արատավորել ու վարկաբեկել մեզ։ Անիմաստ ու անպատվաբեր եմ համարում նրանց պատասխանելը, բայց ահա կուզենայի հանրության տարբեր շերտերում դրական արձագանքի հետ միասին առաջացած որոշ հարցերի ու մտահոգությունների անդրադառնալ։

Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ «Միասնական հայրենիք» կուսակցության և մեր դաշնակից մյուս ուժերի հետ քննարկում ենք արմատական բարեփոխումներ իրականացնելու սկզբունքներ ու հայեցակարգեր, հնարավոր խորհրդարանական համագործակցության ձևաչափեր և ընդհանրապես չենք անդրադարձել կադրային քաղաքականությանը, առավել ևս չկան պայմանավորվածություններ ապագա կառավարությունում կոնկրետ նշանակումների մասին։ Նման մտահոգություն ունեցողներին խորհուրդ կտայի առավել հանգամանորեն ծանոթանալ մեր Սահմանադրությանը, որտեղ այս առնչությամբ ամեն ինչ կանոնակարգված է։

Ըստ այդմ, բացառված է, որ ժողովուրդը նախագահական ընտրություններում իր վստահության քվեն տա ինձ, իսկ իշխանությունն իրացնեն այլք»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում