Այսօր՝ փետրվարի 13-ին, Ազգային ժողովում շարունակվում է հերթական նիստի աշխատանքը: Այժմ քննարկվում է ՀՀ կառավարության և Հորդանանի Հաշիմյան թագավորության կառավարության միջև օդային հաղորդակցությունների մասին համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:
«Հոսքը չի բավարարում Երևան-Լոս Անջելես ուղիղ չվերթ ունենալու համար»,- ի պատասխան ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հարցի՝ ասաց Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը:
Նրա խոսքով՝ արդյունավետ չէ շաբաթը մեկ անգամ չվերթ կազմակերպելը. «Վրաստանի հետ ենք աշխատում բայց այստեղ էլ խնդիրն այն է, որ իրենք ավելի շատ մտածում են Նյու Յորքի ուղղությամբ, մենք՝ Լոս Անջելեսի ուղղությամբ»:
Մանրամասները՝ տեսանյութում: