«Օսկար»-ից հետո աստղերի հանդիպման վայրը չի կարող փոխվել: Vanity Fair ամսագիրն ամեն տարի երեկույթ է կազմակերպում, որը համարվում է տարվա գլխավոր աստղային միջոցառումներից մեկը: Երեկույթի հյուրերը միայն մրցանակաբաշխության հերոսները չեն, այլ նաև նրանք, ովքեր «Օսկար»-ին չեն մասնակցել, և այս հայտնիների ցանկը ոչ պակաս տպավորիչ է:
Այս տարի Vanity Fair-ի երեկույթին, որն ավանդաբար տեղի է ունենում Ուոլիս Անենբերգի կատարողական արվեստի կենտրոնում, ներկա են եղել Քիմ Քարդաշյանը, Քայլի Ջեները, Հեյլի Բիբերը, Անտոնիո Բանդերասը, Ռիզ Ուիզերսփունը, Քեյթ Հադսոնը, Ռոզի Հանթինգթոն-Ուայթլին, Էմիլի Ռատակովսկին, Հեյլի Սթեյնֆիլդը, Կամիլա Մորոնեն, Վանեսա Հադջենսը, Ջեյսոն Սթեթհեմը և շատ ուրիշներ: