Thursday, 25 06 2026
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրանյութ պահելու և օգտագործելու հերթական դեպքերն են բացահայտել
«Փոքրիկ քայլ» միջազգային մրցույթ-փառատոնում անշուշտ կլինեն հաղթողներ, սակայն պարտվողներ չեն լինելու. Դանիել Դանիելյան
ՀՀ-ի և ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամի միջև ստորագրվել է «Հայաստանի տնտեսական վերափոխման ծրագիր» բյուջետային աջակցության վարկային համաձայնագիրը
Ռոբերտ Աբիսողոմոնյանի և Խոնդկեր Թալայի հանդիպմանը անդրադարձ է եղել ՄԱԿ80 նախաձեռնության շրջանակներում նախատեսվող բարեփոխումներին
Կանցկացվի Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Երևանի բաց առաջնություն միջազգային հուշամրցաշար
Խցանման դեպքում խաչմերուկ մուտք գործելը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Քննարկվել է սոցիալական տաքսի ծառայության ծրագրի երկրորդ փուլի իրականացումը
23:15
Ռոնալդուն դարձավ առաջին ֆուտբոլիստը, որը գոլ է խփել Աշխարհի 6 առաջնություններում
Բարեփոխման հերթական փուլն է տեղի ունենում․ ՀՀ վարչապետ
Դարի գողություն․ Սանկտ Պետերբուրգի բանկի երկու աշխատակից կասկածվում է 2 մլրդ ռուբլու գողության մեջ
Հունիսի 29-ից կփակվի Արին Բերդ փողոցի մի հատվածի երթևեկությունը
ՆԱՏՕ-ի ազդեցությունը տարածվում է նաև Հայաստանում․ Մեդվեդև
Հայաստան-Ադրբեջան հակասությունները պահպանվում են. միջպետական նորմալացումը կայանում է, հաշտեցումը՝ ոչ
Կասեցվել է «ԴԻԼԻ» ընկերության արտադրական գործունեությունը
Մանղալ կդնեն, Իսպիրյանը կերգի, իրենք կհառաչեն. այդպիսով կավարտվի ընդդիմության «փողոցային պայքարը»
21:30
Սարսափելի դեպք. մոդելի մարմինը հայտնաբերվել է ճամպրուկում, կասկածյալները՝ փախուստի մեջ
Դատական մաֆիա է գործում, որի դեմ պետք է պայքարել. «եռագլուխը» նստելու է շատ շուտով և շատ արագ
Ադրբեջանի ԱԳՆ-ն կրկին քննդատել է Փարիզին՝ հայամետ դիրքավորման համար
Ալիևը Միացյալ Նահանգների դեմ Իրանի «հաղթանակը» ողջունել է
20:50
Ֆրանսիայում գրանցվել է Էբոլա վիրուսով վարակման առաջին դեպքը
Քննարկվել են Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր
20:30
Կիրիենկոյի մտերիմը կնշանակվի Աբխազիայում ՌԴ դեսպան
Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց
20:10
Արգենտինան պահանջում է արգելել ալիմենտ չվճարող ծնողներին ներկա գտնվել ԱԱ-2026-ի խաղերին
Սեդա Սաֆարյանի՝ գործին մասնակցության անհնարինության մասին որոշումը չի ընդունվել
19:50
ՀԱՊԿ բարձրագույն ղեկավարությունը մանրամասն կքննարկի Հայաստանի անդամակցության հեռանկարը
ՍԴ-ն սահմանել է ելույթների տևողությունը
19:30
Իրանը տեղեկացրել է, որ որևէ վճար չի պահանջում նավերի համար․ Թրամփ
ԵՄ դիտորդական առաքելությունը ՀՀ-ում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունը
Լավրովը կասկածի տակ է դրել Թրամփի՝ Կիևին «թույլտվություն» տալու մասին լուրերը

Սուրեն Պապիկյանը և Մայա Ցքիտիշվիլին քննարկել են փոխգործակցության հարցերի լայն շրջանակ

Երկօրյա աշխատանքային այցով Վրաստանի Հանրապետությունում գտնվող ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը փետրվարի 12-ին հանդիպել է Վրաստանի փոխվարչապետ, տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Մայա Ցքիտիշվիլիի հետ։

Ինչպես տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից,  հանդիպման ընթացքում պաշտոնյաները քննարկել են բարեկամ երկրների փոխգործակցության տարբեր ուղղություններին առնչվող արդիական հարցերի լայն շրջանակ։ Մասնավորապես՝  կողմերն անդրադարձել են վարչատարածքային բարեփոխումների բնագավառում ձեռնարկված միջոցառումների արդյունավետությանը, համայնքների միավորման և ապակենտրոնացման, ինչպես նաև աղբահանության, աղբավայրերի կառավարման ոլորտներում փորձի փոխանակման հնարավորություններին, ճանապարհային ենթակառուցվածքների ոլորտում՝ Դեբեդ գետի վրա՝ Սադախլո-Բագրատաշեն անցման կետի տարածքում նոր կամրջի կառուցման ծրագրի արդյունավետ իրականացմանը։

Հանդիպման մեկնարկին Վրաստանի փոխվարչապետ, տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Մայա Ցքիտիշվիլին շնորհակալություն է հայտնել նախարար Պապիկյանին  այցի կապակցությամբ և նկատել, որ նմանօրինակ բարձր մակարդակի շփումները հնարավորություն են ընձեռնում էլ ավելի սերտացնել հայ-վրացական օրըստօրե զարգացող հարաբերությունները։ «Մեր գերատեսչությունների միջև առկա են ընդհանուր լուծման առարկա և ընդհանուր մարտահրավեր հանդիսացող մի շարք հարցեր, որոնք պահանջում են համատեղ համակարգված աշխատանք»,- ասել է վրացի պաշտոնյան։

Նախարար Սուրեն Պապիկյանը նախ շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և առանձնահատուկ վերաբերմունքի համար՝ ընդգծելով Հայաստանի համար հարևան պետության հետ երկկողմ համագործակցության կարևորությունը։ «Կառուցվածքի և լիազորությունների շրջանակով մեր գերատեսչություններն ունեն բազմաթիվ ընդհանրություններ։ Հայաստանում ներկայումս ընթացող բարեփոխումների այս փուլում մեզ համար չափազանց կարևոր է հաղորդակից դառնալ ենթակառուցվածքային զարգացման և ինստիտուցիոնալ կարողությունների հզորացման այն նախաձեռնություններին, որոնցում վրացական կողմը հաջողություններ է արձանագրել»,- նշել է Սուրեն Պապիկյանը։ Միևնույն ժամանակ նախարարի կողմից կարևորվել է տարածաշրջանային զարգացմանը նպաստող ենթակառուցվածքային ծրագրերի ներդաշնակեցումն ու միասնական օրակարգով առևտրատնտեսական կապերի խորացումը։

Օրակարգային հարցերի թվում նախարար Պապիկյանը խոսել է սահմանային Սադախլո-Բագրատաշեն անցակետի տարածքում՝ Դեբեդ գետի վրա,  նախատեսվող  Բարեկամության կամրջի շինարարության ծրագրից։ Նախարար Պապիկյանը գործընկերների ուշադրությունն է հրավիրել կամրջի նախագծային աշխատանքների ընթացքի վրա և ընդգծել երկկողմ ներգրավվածությունն  ակտիվացնելու ու նախագծի հաստատման գործընթացն արագացնելու անհրաժեշտությունը, ինչպես նաև՝  ծրագրի հաջողության պարագայում վերջինիս ռազմավարական կարևոր նշանակությունը երկու երկրների և տարածաշրջանի տրանսպորտային հաղորդակցության համար։

Ջերմ և անմիջական զրույցի ընթացքում կողմերը կարևորել են փոխվստահության մթնոլորտում հարաբերությունների շարունակական զարգացումն ու ընդլայնումը՝ առկա ներուժի առավել արդյունավետ օգտագործման միջոցով։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում