Իրանի Իսլամական Հանրապետությունում սկսվել են իսլամական «դրեսկոդի» պահպանման միջոցառումներ: Թեհրանի փողոցներում կանանց կանգնեցնում են, հարցաքննում, իսկ «ամենաքիչ բարոյականներին» ուղեկցում են ոստիկանական մեքենաներ, որոնց տեղափոխում են ոստիկանական բաժանմունքներ: Այստեղ նրանց հետ բացատրական և դաստիարակչական աշխատանք է տարվում: Իրանական լրատվամիջոցները նշում են, որ կանանց կողմից «դրեսկոդի» խախտումները հիմնականում պայմանավորված են եղանակային շոգ պայմաններով: