Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Նարինե Հովակիմյանի նախագահությամբ, բավարարել է Արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության նախկին պետ,Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի սանիկ Նորայր Փանոսյանին կալանավորելու մասին դատարանի որոշման դեմ պաշտպանների բողոքը: Ինչպես տեղեկացնում է Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Նորայր Փանոսյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը: Նորայր Փանոսյանն ազատ է արձակվել:
Հատուկ քննչական ծառայությունը փոփոխել էր Արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության նախկին պետ Նորայր Փանոսյանի մեղադրանքը՝ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի երկրորդ մասով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ:
Ավելի վաղ, Քննչական կոմիտեն հայտնել էր, որ փաստական տվյալներ էին ձեռք բերվել Հրայր Թովմասյանի ՀՀ արդարադատության նախարար պաշտոնավարման ժամանակահատվածում ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության պետի պաշտոնը զբաղեցրած Նորայր Փանոսյանի և ՀՀ ԱՆ ու Երևանի քաղաքապետարանի այլ պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքերի վերաբերյալ:





































