«Բնակչությունը ցանկանում է՝ շատ արագ ամեն ինչ իրականացվի: Իհարկե այս առումով հենց այս պահին շատ հարցեր չեն կարող լուծվել, որովհետև ժամանակ է պանաջվում: Սակայն ակնհայտ է, որ այդ խնդիրները 2018թ. գույքագրվել են, և 2019թ. արդեն որոշակի առումով փոքր, բայց դրական փոփոխություններ կան: Այս առումով տնտեսագետները, որևէ հարցի շուրջ քննարկումներ անելուց, պետք է նաև խոսեն միտումներից: Իսկ միտումներն այն են, որ շարունակական բնույթ է կրելու և որակական փոփոխություններ են լինելու:»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը՝ անդրադառնալով Բագրատ Ասատրյանի այն դիտարկմանը, որ իշխանությունների աշխատանքի որակը չի համապատասխանում բնակչության սպասումներին: