ԱՄՆ-ում, Սպիտակ տան մոտակայքում, իրավապահները մի ամերիկացու են ձերբակալել, որը սպառնում էր սպանել երկրի նախագահ Դոնալդ Թրամփին: Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Կոլումբիայի ոստիկանության հաշվետվությանը:
Պարզվել է, որ նախօրեին՝ փետրվարի 8-ին, Ռոջեր Հեջփեթ անունով ԱՄՆ 25-ամյա քաղաքացին մտադիր է եղել հարձակում գործել Թրամփի վրա: Նա ոստիկաններին պատմել է, որ իր մոտ սառը զենք է եղել, որով էլ ինքը մտադիր է եղել սպանել Թրամփին:
Ամերիկյան գաղտնի ծառայությունները Հեջփեթին որպես «ծայրահեղ կորած» երիտասարդ են նկարագրել։ Նրանք նաև հավելել են, որ նա հոգեբույժի հսկողության տակ է գտնվել իր վիճակի պատճառով: Ներկայումս ամերիկացին ձերբակալված է: Խուզարկության ժամանակ նրա մոտ 9մմ սայրով դանակ է հայտնաբերվել, ինչպես նաև ատրճանակի դատարկ պատյան՝ աջ կողքի վրա:











































