Երկհարկանի ավտոբուսը, որում եղել են 70 երեխաներ, շուռ է եկել Չեխիայի հյուսիս-արեւմուտքում: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը, հղում անելով տեղի ոստիկանության ներկայացուցչին՝ Դանիել Վիտեկին:
Միջադեպի հետևանքով տուժածներ չկան, ասել է Վիտեկը: Նա հավելել է, որ վիրավորվել են մի քանի մարդիկ, երեք երեխա ստացել է միջին ծանրության վնասվածքներ:
Ըստ ոստիկանության, ավտոբուսի վարորդը կորցրել է կառավարումը, որի հետեւանքով ավտոբուսը դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ շրջվել: Ոստիկանությունը կատարում է հետաքննություն: