Ամբողջ Չինաստանում 2019-nCoV կորոնավիրուսային նոր վարակի հաստատված դեպքերի թիվը անցած շաբաթվա ընթացքում, բացառությամբ Հուբեյ նահանգի, վերջին շաբաթվա ընթացքում նվազել է գրեթե 43 տոկոսով, հայտարարել է Չինաստանի առողջապահության պետական կոմիտեի խոսնակ Մի Ֆենգը:
Ըստ ամենօրյա վիճակագրության, փետրվարի 3-ին Չինաստանում հայտնաբերվել է 3235 դեպք, որից 890-ը ախտորոշվել են Հուբեյ նահանգից դուրս, փետրվարի 4-ին` համապատասխանաբար՝ 3887 և 731, փետրվարի 5-ին `3694 և 707, փետրվարի 6-ին` 3143 և 696, փետրվարի 7-ին` 3399 և 558, փետրվարի 8-ին՝ 2656 և 509:
Ըստ Մի Ֆենգի՝ դրական միտումը «ցույց է տալիս հիվանդության տարածման կանխարգելման և վերահսկման համար իրականացված խիստ միջոցների արդյունավետությունը»: