Tuesday, 14 05 2024
Փաշինյանը կատարել է Ալիեւի հերթական պահանջը. «Հրապարակ»
Քաղաքապետարանում տեղյակ չեն, որ խորհրդականը 14 օր է, ինչ նշանակված է. «Ժողովուրդ»
Փարիզի ողջույնը. Երեւանին հաջողվել է դիմադրե՞լ
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Գալստանյանի հայտարարած նպատակների հետ ո՛չ նա կապ ունի, ո՛չ մյուսները. ուզում են իրենց իշխանությունը
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը

Գլխավոր ինտրիգը՝ թեև Արմեն Սարգսյանի պատասխանն արդեն հայտնի է

Փետրվարի 6-ին Ազգային ժողովը ընդունել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին որոշումը։ Նախագծով առաջարկվում է, որ մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահի և անդամների պաշտոնավարումը դադարում է: Այլ խոսքով՝ սա հանրաքվե է, որի միջոցով ՍԴ-ն ազատվելու է Հրայր Թովմասյանից և ևս վեց անդամներից, որոնց պաշտոնավարումը չի համապատասխանում 2015թ-ի սահմանադրական կարգավորումներին։ Կասկածից վեր է, որ այս հանրաքվեն դարձյալ անցկացվելու է «սև-սպիտակի» հակադրության համատեքստոււմ, համենայն դեպս՝ իշխանությունն անելու է  ամեն բան, որպեսզի հանրաքվեն դառնա իր վստահության համաժողովրդական ցուցադրություն՝ նախկինների հետ պայքարի հակադրության դաշտում։

Հիմա բոլորի ուշադրությունը սևեռված է նախագահ Արմեն Սարգսյանի վրա․ արդյո՞ք նա ստորագրելու է համաժողովրդական հանրաքվեի մասին Ազգային ժողովի որոշումը։ Այն մարդիկ, ովքեր պնդում են, որ նախագահը կարող է ընդդիմանալ խորհրդարանին՝ բերում են ընթացակարգային խախտումների մի ամբողջ փաթեթ, որով իբրև թե ուղեկցվել են ԱԺ փետրավարի 6-ի արտահերթ նիստիի քննարկումներն ու քվերակությունները։ Մյուս կողմից՝ ակնհայտ է, որ նախագահի դիրքորոշումն առաջին հերթին քաղաքական է լինելու, որովհետև, ինչպես նշեցի, խնդիրը դիտարկվում է հեղափոխության թիմի ու նախկին համակարգի հակադրության համտեքստում։

Սակայն հենց քաղաքական հարթության վրա գոյություն ունի մի փոքրիկ ինտրիգ, որը, համենյան դեպս, խոսում է այն մասին, որ Արմեն Սարգսյանի ու քաղաքական իշխանության «ջրերը մի առվով չեն հոսում»։ Դեկտեմբերի 6-ին՝ երբ խորհրդարանն, ըստ էության, հրապարակում էր գործող ՍԴ «դատավճիռը», նախագահը չստորագրեց «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և «Բանկային գաղտնիքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքները՝ դրանք ուղարկելով Սահմանադրական դատարան։ Շատերը համարում են, որ Արմեն Սարգսյանի այս քայլը քաղաքական է եղել, որով նա, ըստ էության, կենսունակություն կամ լեգիտիմություն է հաղորդել մի մարմնի, որից ձերբազատվելը դարձել է հեղափոխության թիմի գերնպատակը։

Ցանկության դեպքում՝ իհարկե, ամեն ինչ կարելի է նույնիսկ այս կերպ մեկնաբանել, սակայն կարծում եմ՝ իրականությունը միանգամայն հեռու է դավադրային այն տեսությունից, որը փորձում են գեներացնել նախկին համակարգին հարող լրատվամիջոցները։

«Վերջին շրջանում ես հանրության տարբեր խմբերի հետ հանդիպումներ ունեցա՝ բանկային ոլորտ, գործարարներ, ներդրողներ…Բացարձակ մեծամասնությունը բացասական վերաբերմունք ունի: Այստեղ ես կկանգնեմ: Չեմ ցանկանա վերլուծել: Իրական պատճառն այն է, որ օրենքը, մեր կարծիքով, ունի Սահմանադրության հետ հակասություններ, ուստի ուղարկվել է Սահմանադրական դատարան»,- «Բանկային գաղտնիքի մասին» օրենքի հետ կապված իր վարքագիծն այսպես է բացատրել նախագահը՝ երեկ հարցազրույց տալով Շանթ» հեռուստաընկերությանը, «Առավոտ» օրաթերթին և «Մեդիամաքս» գործակալությանը։

Այլ խոսքով՝ իր «ընդդիմադիր» կեցվածքը Արմեն Սարգսյանն առավելապես լոկալացրել է՝ իրեն դուրս դնելով քաղաքական ընթացիկ դիմակայության համատեքստից։

Ավելին՝ նույն հարցազրույցում նախագահը գրեթե բաց տեքստով հասկացրել է, որ ստորագրելու է համաժողովրդական հանրաքվեի մասին Ազգային ժողովի որոշումը։ Նշելով, որ ուշադրությամբ հետևել է վերջին շրջանի գործընթացներին՝ նախագահ Սարգսյանն ասել է. «Ես կողմնակից եմ, որ մեր մշակույթում ժողովրդին դիմելը, որպես գործընթաց, ամրանա: Դա ծայրահեղ միջոց չէ: Ժողովրդին դիմելու մի քանի միջոցներ կան, որոնցից մեկը հանրաքվեն է, մյուսը՝ կամքի արտահայտությունը՝ պլեբիսցիտը: 21-րդ դարում, կարծում եմ, սա շատ արժեքավոր է․․․ Ժողովրդի կամքի արտահայտությունը չի կապվում այս կամ այն օրենքի հետ, այլ՝ կապվում է ժողովրդի վերաբերմունքի հետ: Կան երկրներ, որտեղ դա շատ հաջող է կիրառվում և ոչ միայն կիրառվում է, այլև դարձել է կյանքի մի մաս, այսինքն՝ հանրությանն ավելի ակտիվ ձևով մասնակից դարձնել որոշումներ ընդունելուն, քաղաքական կյանքին, տնտեսական զարգացմանը: Շվեյցարիայի նման երկրում իշխանությունը նույնիսկ պարզ հարցերով դիմում է ժողովրդին՝ սկսած որևէ տարածքում տրամվայ գործարկելուց մինչև ներգաղթյալների, անվտանգության հետ կապված հարցեր: Հանրաքվեից վախենալ պետք չէ: 21-րդ դարում «կրկնակի կյանքի» պայմաններում այն նույնիսկ անհրաժեշտություն է դառնում՝ ամպերից իջնել ցած և ժողովրդի կարծիքը պարբերաբար ստանալ»:

Այլ խոսքով՝ Սարգսյանը, այսպես ասած, արժեքային դաշտում հիմնավորել է, թե ինչու է աջակցելու հանրաքվեի անցկացմանը։ Սակայն խնդիրն ավելի գլոբալ հարթության վրա է։ Արմեն Սարգսյանը հեղափոխության զարգացման ոչ մի փուլում, ըստ էության, չի ընդդիմացել Նիկոլ Փաշինյանի թիմին՝ անկախ նույնիսկ փոխադարձության բացակայության հանգամանքից։ Այդպես եղել է հեղափոխության օրերին, երբ նախագահն, ըստ էության, միակ բարձրաստիճան պաշտոնյան էր, որը եկավ հրապարակ՝ փաստացի հիմք դնելով իշխանության ու հեղափոխության թիմի երկխոսությանը։ Մյուս շրջադրաձը՝ 2018-ի հոկտեմբերի 2-ն էր, երբ Սարգսյանն, ըստ էության, կասեցրեց նախկին խորհրդարանի ռևանշիստական նկրտումները։ Որևէ հիմք չկա պնդելու, որ այս անգամ նախագահն այլ վարքագիծ է դրսևորելու, մանավանդ, որ իշխանությունն, ըստ էության, գեներացնում է հեղափոխության հերթական փուլի մեկնարկը։

Մյուս կողմից՝ նախկին համակարգի ռեստավրացիային ձգտող ուժերն այս օրերին ինտրիգ են փնտրում այնտեղ, որտեղ այն պարզապես գոյություն չունի։ Դեռ փետրվարի 4-ին՝ նախագահ Արմեն Սարգսյանի հետ կայացած հանդիպումից հետո, Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքայան էջում գրել էր «Ուրախ եմ, որ Հանրապետության նախագահի հետ ունենք ընդհանուր սկզբունքներ և պատկերացումներ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի լուծման ուղիների վերաբերյալ»:

Այլ խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի և Արմեն Սարգսյանի միջև սկզբունքային համաձայնությունը կայացվել է դեռ մինչև ԱԺ արտահերթ նիստը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում