Monday, 13 05 2024
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին
20:10
Ղազախստանի նախկին նախարարը կնոջը սպանելու համար դատապարտվել է 24 տարվա ազատազրկման
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ուղիղ․ Բագրատ Սրբազանը ամփոփում է օրը Սուրբ Աննա եկեղեցում
Վայոց ձորում վայրի կենդանիների պատճառով գյուղերին հասցված վնասը մեղմելու նպատակով ծրագիր կիրականցվի
Վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Դանիայի Թագավորություն
Լիսկայից կբռնագանձվի Երևանում 5 անշարժ գույք, այդ թվում՝ առանձնատունը, 3 ավտոմեքենա և 9 մլրդ դրամ
Վարչապետին է ներկայացվել Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի 2023թ. գործունեության հաշվետվությունը
19:20
Քենիայում ջրհեղեղների հետևանքով մահացածների թիվը գերազանցում է 270-ը
Եվրոպական հանձնաժողովի գործադիր փոխնախագահ Դոմբրովսկիսը Հայաստանում կմասնակցի ՎԶԵԲ տարեկան հանդիպմանը
Ասում են՝ Ոսկեպարով Արցախ են գնալու․ խիստ դատարկ և առավելապաշտական բովանդակություն
18:50
ԵՄ-ում հայտարարել են մասնակիորեն ռազմական տնտեսության անցնելու մասին՝ Ուկրաինային աջակցելու համար
Սա հիբրիդ զանգված է միջնադարյան կղերականության և սովետառուսական քաղքենիության
18:30
Լեհ ֆերմերները հացադուլ են սկսել Սեյմի շենքում
Ռևանշ է․ նպատակը ՀՀ-ն ամբողջությամբ ռուսական իմպերիային ենթարկեցնելն է
Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 399-ի՝ մեկ շաբաթում ավելանալով 10-ով
ԵԱՀԿ նախագահողը Արցախի հարցը չի համարում փակված
ՀՀ ԱԺ նախագահը ԵԱՀԿ գործող նախագահին է ներկայացրել Ադրբեջանում ապօրինի պահվող հայ ռազմագերիների, քաղաքացիական անձանց Հայաստան վերադառնալու հրամայականը
17:48
Հնդկաստանը Իրանի Չաբահար նավահանգիստը 10 տարով գործարկելու պայմանագիր է ստորագրել
Գազայում նախազգուշացրել են վառելիքի պակասի պատճառով հիվանդանոցների աշխատանքի մոտալուտ դադարեցման մասին
17:44
Հանդիպել են Թուրքիայի նախագահն ու Հունաստանի վարչապետը
Զբոսաշրջության կոմիտեի նախագահն ազատվել է պաշտոնից
Իվանիշվիլիի համալսարանի ուսանողները միացել են բողոքի ցույցերին
17:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
17:30
Բլինքենն ու Իսրայելի ՊՆ նախարարը քննարկել են իրավիճակը Ռաֆահում
Գազայում զոհերի թիվը հատել է 35.000-ը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ

Արթուր Վանեցյանը մտա՞վ, թող ինքը մտածի

ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանը հայտարարել է կուսակցություն ստեղծելու մասին, ինչն այլ կերպ նշանակում է հավակնել իշխանության, առնվազն ֆորմալ իմաստով: Վանեցյանը հայտարարել է, որ գաղափարական առումով ձևավորում է կենտրոնամետ աջ ուժ: Իհարկե, Հայաստանի քաղաքական դաշտում գաղափարականությունը ներկայումս հավասարազոր է «էլեկտրամոբիլի», այսինքն՝ այն կա, բայց գործնականում ավելի շատ բացառություն է ավտոշուկայում, քան կանոն: Այդ իմաստով, ավելի առարկայական կլինի խոսել թերևս այն մասին, որ ԱԱԾ նախկին պետի կուսակցության քաղաքական դիրքավորումը լինելու է ռուսական դաշտում, ինչի մասին է վկայում նրա հայտարարությունը, թե Չեչնիայի նախագահ Կադիրովի հետ Հայաստանի հարցում նախաձեռնում է ծրագրեր՝ Հայաստանի համար: Թե ինչ ծրագրերի մասին է խոսքը, նա դեռևս չի մանրամասնել:

ԱԱԾ նախկին պետի կուսակցությունը, փաստորեն, կլինի հերթական նորաստեղծը հեղափոխությունից հետո, որը ներկայացնում է նոր քաղաքական իրավիճակում դերակատարության հայտ: Այդ առնչությամբ, անշուշտ, բավականաչափ են խոսակցությունները, որ ԱԱԾ պետի մուտքը քաղաքականություն ցանկալի չէ, քանի որ նա տիրապետում է կոնֆիդենցիալ տեղեկատվության՝ ի նախկին պաշտոնե, ինչը կարող է օգտագործել քաղաքական մրցակիցների դեմ: Մյուս կողմից՝ այստեղ, անշուշտ, պետք է առնվազն մոտենալ վերապահումով այն տեսանկյունից, որ եթե քաղաքական դաշտում են ուժեր, որոնք ինչ-որ կոնֆիդենցիալ տեղեկատվության տեսանկյունից խոցելի են, ապա այս դեպքում արդեն ոչ մի էական նշանակություն չունի՝ ԱԱԾ պետը քաղաքականության մեջ է, թե դուրսը:

Ի վերջո, այդ խոցելիությունը խոցելի է բոլոր դաշտերից կամ հարթություններից, և հենց հեղափոխության նպատակներից մեկն էլ պետք է լինի այն, որ դաշտ գան ոչ խոցելի ուժեր, որոնց թույլ տեղ թե՛ ԱԱԾ նախկին կամ ներկա որևէ պետ չունի, թե՛ որևէ մեկն առհասարակ, և նրանց թույլ տեղը միայն սեփական գաղափարները ու ծրագրերը կարող են լինել: Նույնը նաև, ի դեպ, վերաբերում է Արթուր Վանեցյանին, և այդ իմաստով, անշուշտ, նրա նախկին կարգավիճակի առնչությամբ մտահոգությունը թերևս չափազանցված է: Տվյալ պարագայում հարցն այն է, թե քաղաքական ինչպիսի դասավորություն է ուրվագծվում Հայաստանում առաջիկա քաղաքական գործընթացների ծիրում և ինչպիսի հարաբերակցության հեռանկար կա ընտրական նոր պրոցեսից առաջ:

Վաղը՝ այլ հարց է իհարկե, թե երբ է գալու այդ վաղը, բայց ի՞նչ ուժերի միջև է ընտրելու Հայաստանի քաղաքացին, ի՞նչ ուժեր են լինելու ներկայումս կառավարող ուժի դիմաց, երբ տեղի կունենա խորհրդարանի ընտրությունը: Կհասնի՞ հանրային քննարկումների հերթն այդ կարևոր հարցերին: Ո՞րն է լինելու Հայաստանում նոր քաղաքական իրողությունների մրցակցային ողնաշարը, ինչի՞ շուրջ է լինելու մրցակցությունը՝ նոր ու հնի, ներկայի կամ նախկինի միջև հավերժական թվացող դիսկուրսից դուրս: Ի վերջո, քաղաքականության մեջ է Վանեցյանը, թե որևէ այլ անուն կամ ազգանուն՝ նոր, հին, կիսանոր կամ կիսահին, գլխավոր խնդիրը հետևյալն է՝ քաղաքականության մե՞ջ է Հայաստանի հանրությունը, այն իմաստով, որ կարողանում է կառավարել քաղաքական դերակատարներին: Իսկ ինչպե՞ս է հանրությունը կառավարելու այդ դերակատարներին: Կառավարման ձևը ամենևին այս կամ այն անձի հասցեին հնչող գնահատականներն ու դատավճիռները չեն, այլ այս կամ այն անձի առաջ դրվող հանրային բովանդակային պահանջները: Դա է, որ քաղաքականությունը որպես հանրային կյանքի երևույթ դուրս է բերում չարի ու բարու կամ լավի ու վատի պարզունակ սխեմաներից՝ թույլ չտալով այդ պարզունակությամբ խաղարկել հանրային տրամադրությունները:

Հայաստանում քաղաքականության դեգրադացիան սկսվեց նաև այն բանի պատճառով, որ հանրությունը սկսեց իրերը գնահատել այդ համատեքստում՝ քաղաքական սուբյեկտների առաջ պահանջներ դնելու և բովանդակային նշաձողեր սահմանելու փոխարեն: Երկրորդ անգամ նույն փոսում հայտնվելը կլինի առավել մեծ կորուստ: Այդ առումով, Հայաստանում պետք է ձևավորվի ու ամրապնդվի հասարակական-քաղաքական գիտակցություն ու մթնոլորտ. Արթուր Վանեցյանը մտա՞վ քաղաքականություն՝ թող ինքը մտածի, ոչ թե հանրությունը: Եվ այդպես ոչ միայն նրա, այլև քաղաքականություն մտած ցանկացածի դեպքում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում