«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցելու է ԱԺ արտահերթ նիստին, որտեղ հանդես կգա ելույթով:
Հիշեցնենք, որ ԱԺ-ում քննարկվում է «Իմ քայլը» խմբակցության 37 պատգամավորների հեղինակած Սահմանադրության փոփոխությունների նախագիծը, որով իշխող ուժը փորձում է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի և ՍԴ անդամների լիազորությունները դադարեցնել: Նախագծի հիմնական զեկուցող Վահագն Հովակիմյանը հայտարարեց, որ իրենք որոշել են տապալել քվեարկությունը, որպեսզի հանրաքվե իրականացնեն: Նիստին չի մասնակցում ԲՀԿ խմբակցությունը: Տևական ժամանակ է, որ ներկա է միայն Վարդևան Գրիգորյանը: Նշենք, որ ԲՀԿ-ն և ԼՀԿ-ն դեմ են արտահայտվել նախագծի քննարկման ընթացակարգին:









































