Իդլիբում սիրիական բանակը լիակատար վերահսկողություն է սահմանել Սարաքիբ քաղաքի վրա։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ «Նովոստին»՝ հղում անելով աղբյուրին։
Բացի այդ, զինվորականները երեք դիտակետ են վերցրել իրենց հսկողության տակ, որոնք պատկանում են թուրքական բանակին։
Տեղական ԶԼՄ-ները նաև պատմել են, որ Սիրիայի բանակին հաջողվել է ստիպել զինյալներին փախուստի դիմել քաղաքից։
Նշվում է, որ Սարաքիբ քաղաքը ռազմավարական կարևորություն ունի նահանգում, քանի որ տեղակայված է միջազգային M4 (Լաթաքիա-Հալեպ) և M5 (Դամասկոս-Հալեպ) մայրուղիների խաչմերուկում։