Հանրապետական սենատոր Միթ Ռոմնին հայտարարել է, որ կխզի հարաբերությունները կուսակցության հետ և կողմ կքվեարկի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի իմպիչմենտին։ Այս մասին հաղորդում է The New York Times-ը։
Իր դիրքորոշումը Ռոմնին բացատրել է նրանով, որ ամերիկյան առաջնորդին մեղավոր է համարում հանրային վստահությունը չարաշահելու մեջ։ Նրա խոսքերով, պաշտոնեական դիրքի օգտագործումը պաշտոնը պահպանելու նպատակով «նախագահական երդմնակալության ամենասարսափելի խախտումն է, որը կարելի է միայն պատկերացնել»։
Միևնույն ժամանակ Ռոմնին համոզված է, որ իր ձայնը ոչինչ չի վճռի, քանի որ սենատորների մեծամասնությունը աջակցում են Թրամփին։ Քաղաքական գործիչը հավելել է, որ չնայած դրան, ինքը պարտավոր է այնպես վարվել, ինչպես «թելադրում է իր պարտքը»։







































