«Թվում էր, թե որոշ սուբյեկտներ պիտի ունենային արժանապատվություն դասեր քաղելու այն շառաչուն ապտակից, որը ՀՀ քաղաքացին տվել է, բայց արդեն ակնհայտ է, որ մարդկային այս տեսակը, և եթե ես չեմ սխալվում, նրանք շատ են սիրում իրենց տեսակի մասին խոսել, ունակ չէ ընկալելու սիրո և համերաշխության լեզուն: Ես շատ հուսով եմ, որ ստիպված կլինի ընկալել իրենց ծանոթ լեզուն»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը՝ անդրադառնալով Ռուբեն Հայրապետյանի՝ երեկ իշխանության հասցեին տված գնահատականներին: Հայրապետյանը ասել էր.«Բայց որ ես եմ պառկեցնելու մի գեղեցիկ օրոբ, ոտքերս սրբեմ իրենց վրա, դա հաստատ է»:






































