Հյուսիսային Կորեան արգելել է արտասահմանցի նորանշանակ դիվանագետների մուտքն ու ելքը երկիր՝ մահացու չինական կորոնավիրուսի պատճառով: Այս մասին հայտնում է ԿԺԴՀ-ում Ռուսաստանի դեսպանատունը Facebook- ի իր էջում:
«Արգելվում է դիվանագիտական կորպուսի անդամների ելքը երկրից՝ ապրանքներ գնելու նպատակով, ինչպես նաև նոր աշխատակիցների մուտքն ու ելքը», – ասվում է տեքստում: Նրանք պարզաբանել են, որ սա Փհենյանի կողմից ձեռնարկված միջոցառումներից է՝ նոր տեսակի կորոնավիրուսով առաջացած թոքաբորբի համաճարակը կանխելու համար: Դիվանագետներին նաև խորհուրդ է տրվում խուսափել կարանտինում գտնվող անձանց հետ շփումից: