Sunday, 21 06 2026
21:30
Ռոբին Հուդին ապաստան տված 1200-ամյա կաղնին «մահացել» է
21:09
«Սարդ-մարդը․ Նոր օր» ֆիլմի առաջին մեծ թրեյլեր շուտով էկրաններին
Կենտրոնական Ասիան հաղթահարում է «Ռուսաստանի նախաբաղնիքի» բարդույթը
20:45
Պիկասո և 17 կգ հաշիշ. Ֆրանսիայում գտել են 15 միլիոն եվրո արժողությամբ գողացված կտավը
20:30
«Վարդագույն» էկզոմոլորակի անակնկալը
20:15
Էբոլա վիրուսի Բունդիբուջիո շտամի դեմ մշակվում են երեք նոր պատվաստանյութ
20:00
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:50
«Գրեմմի» մրցանակաբաշխության նոր անվանակարգերն ու կանոնների փոփոխությունները
Ողբերգություն Ներքին Գետաշենում. 17-ամյա պատանին խեղդվել է Արգիճի գետում
19:30
Ե՞րբ է լինելու այս տարվա ամենաերկար օրը
19:20
Կանադայում հայտնաբերվել է շուրջ 2 մլրդ տարեկան ջրային պաշար
19:10
Հայտնաբերվել է Մոցարտի կորած ձեռագիրը
19:00
Իրանի և ԱՄՆ-ի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն. Պակիստանի ԱԳՆ ղեկավար
18:50
Ջեյ Դի Վենսը հայտնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին
18:40
Գերմանիան գաղտնի բանակցել է «Թալիբանի» հետ․ վտանգավոր աֆղանցիները կարտաքսվեն
18:30
Սթարմերը հրաժարական կտա. Թրամփ
«Բաց դաս» ծրագրի շրջանակում ԱԺ են այցելել մարզերի և մայրաքաղաքի մի շարք ուսումնական հաստատությունների սաներ
18:10
«Կհարվածենք ավելի ուժեղ»․ Թրամփի վերջնագիրը Իրանին
Հայաստանի բասկետբոլի կանանց ընտրանին սկսում է պայքարը փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
17:50
Իրանը կդադարեցնի ԱՄՆ-ի հետ բանակցությունները, եթե Լիբանանում հրադադար չհաստատվի․ Tasnim
«Chevrolet»-ը տшպալել է 3 բետոնե էլեկտրասյուն․ ավտովթար՝ Ավան-Առինջում
ՑԱԽԱԼ-ը ոչնչացրել է ՀԱՄԱՍ-ին 170 մլն դոլար փոխանցած ահաբեկիչների
Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում
17:10
Իրանը ներկայացրել է իր ակնկալիքները ԱՄՆ-ի հետ Շվեյացարիայում կայանալիք բանակցություններից
The Guardian. Գագիկ Ծառուկյանի քաղաքական անկումն ու Հիսուսի արձանի մեգանախագիծը
ՌԴ-ում տղամարդը հարձակվել է մանկական ճամբարի վրա, վնասվածքներ հասցրել մի քանի երեխայի
Ավտովթար՝ Մուղնիում․ կան 1 զոհ, 6 վիրավոր
16:30
Իրանական ԶԼՄ-ները պնդում են, որ Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Հունիսի 21-22-ին Արարատի և Արմավիրի մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ առաջիկա օրերի եղանակի մասին
16:10
Կլինեն քառակողմ բանակցություններ․ Իրանի ԱԳՆ

Մոսկվայի համար թե՛ Հայաստանը և թե՛ Ուկրաինան շարունակում են համարվել գաղութ, որոնք վաղ թե ուշ պետք է վերադարձվեն իրեն

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանն իր պաշտոնավարման վերջին օրերի ընթացքում ուշագրավ հայտարարությամբ է հանդես եկել՝ առ այն, որ Եվրասիական տնտեսական միության անդամ երկրները քննարկում են որոշ հարցերում վետոյի իրավունքից ազգային կառավարությունների հրաժարվելու հնարավորությունը և դրանցով որոշումներ կայացնելու իրավունքի փոխանցումը վերազգային մակարդակ։ Նրա խոսքով՝ սա կարևոր բանավիճային հարց է. «Որովհետև եթե ազգային կառավարությունը պահպանում է վետոյի իրավունքը, ապա դա նրան թույլ է տալիս պահպանել իր ազգային ինքնիշխանությունը: Բայց, մյուս կողմից, եթե մենք ցանկանում ենք մեր միությունը խորացնել, ակնհայտ է՝ բոլորը համաձայն են, որ կան որոշ գործառույթներ, որոնք անհրաժեշտ է փոխանցել վերազգային մարմիններին»,- նշել է Սարգսյանը:

https://img1.newsinfo.am/big/4Jb_vYxvcU.jpg

Ուկրաինացի վերլուծաբան Վիտալի Պորտնիկովն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում մեկնաբանելով այս հայտարարությունը՝ նշեց. «Ես մեկ անգամ չէ, որ նշել եմ՝ ԵԱՏՄ ստեղծելու գաղափարը Եվրամիությանը մրցակից կառույց ստեղծելը չէ, այլ այն, որ ի դեմս ԵԱՏՄ-ի՝ վերածնվի Խորհրդային Միությունը այս կամ այն տեսքով։ Այդպիսի պետության վերստեղծումը Ռուսաստանում իշխանության տրանզիտի պլանի մի մասն է, որը սկսել է իրականացվել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Դաշնային ժողովում հղած ուղերձից հետո։ Նույնիսկ Ռուսաստանի սահմանադրական փոփոխություններն այժմ քննարկվում են այն ձևով, որ բացառված չլինի Ռուսաստանին այլ պետությունների միացումը, նկատի ունեմ նրանց, որոնք նախկինում ԽՍՀՄ մաս են կազմել»։

Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ այն, ինչ այժմ տեղի է ունենում ԵԱՏՄ-ի շուրջ, հիշյալ պլանի մի մասն է. «Գուցե այնքան էլ ակնհայտ չէ, բայց ինձ համար միանգամայն տեսանելի է։ Ուստի երբ մենք խոսում ենք այն մասին, որ որոշ գործառույթներ պետք է փոխանցվեն վերազգային մարմիններին, ապա պետք է հստակ հասկանալ, որ ոչ մի վերազգային մարմին էլ գոյություն չունի։ Եվրասիական հանձնաժողովը, ի տարբերություն եվրոպականի, մարմին չէ, որը ներկայացնում է այն պետությունների շահերը, որոնք այդ կառույցի անդամ են։ Դա ընդամենը Մոսկվայի կողմից ամբողջությամբ վերահսկվող ևս մեկ օղակ է։ Ես դա կհամեմատեի այն կառավարության հետ, որը ժամանակին ստեղծվել է Խորհրդային Միությունում՝ պուտչիստների դեմ հաղթանակ տանելուց հետո։ Այդ ժամանակ Խորհրդային Միության կառավարության փոխարեն նրա իրավունքներով սկսեց աշխատել Ռուսաստանի Դաշնության կառավարությունը։ Այդ պատճառով Մոսկվայում այսօրինակ գործընթացը միանգամայն հնարավոր տարբերակ են համարում, ռուսական այս մոտեցման մեջ որևէ նոր բան չկա»։

Ըստ Պորտնիկովի՝ Ռուսաստանը շարունակում է ԽՍՀՄ նախկին պետություններին համարել ոչ թե իր ազդեցության գոտիները, այլ իր սեփական տարածքը. «Նրանց գոյությունը որպես անկախ պետություն Ռուսաստանը համարում է քաղաքական ժամանակավոր սխալ, որը պետք է վաղ թե ուշ ուղղվի։ Ռուսական քաղաքական ղեկավարության բոլոր գործողությունները պաշտպանվում են ռուս հասարակության մեծ մասի կողմից, և դրանք միտված են այն պետությունների լիկվիդացմանը, որոնք անկախացել են ԽՍՀՄ փլուզումից հետո՝ 1991 թվականին։ Եվ որևէ տարբերություն ինչ-որ պետության պարագայում չկա՝ սկսած Ուկրաինայից, որի հետ Ռուսաստանը պատերազմ է վարում, վերջացրած Հայաստանով, որի հետ Ռուսաստանն իբրև թե ռազմավարական դաշնակցային հարաբերություններ ունի։ Մոսկվայի համար թե՛ Ուկրաինան և թե՛ Հայաստանը սովորական ռուսական գաղութներ են, որոնք վաղ թե ուշ պետք է վերադարձվեն իրեն, իր տարածքի մաս լինեն։ Ինչքան շուտ պետությունները հասկանան, որ Ռուսաստանն իրենց գոյության համար վտանգ է ներկայացնում, այնքան ավելի հեշտ կլինի պահպանել ինքնիշխանությունը»։

Մեր այն դիտարկմանը՝ արդյոք Բելառուսը, որը հիմա բարիդրացիական հարաբերություններ է հաստատում ԱՄՆ-ի հետ՝ նկատի ունենալով նաև Մայք Պոմպեոյի հայտարարությունները, կհամաձայնի՞ նմանօրինակ որոշմանը, Վիտալի Պորտնիկովը պատասխանեց. «Մենք չգիտենք Բելառուսի տնտեսական կախվածության աստիճանը Ռուսաստանից։ Հասկանալի է, որ դա Բելառուսի հետաքրքրության շրջանակներում չէ, ինչպես նաև Ղազախստանի և Հայաստանի հետաքրքրության շրջանակներում չէ։ Բայց նաև հասկանալի է, որ Մոսկվայի կողմից ճնշումը շատ ուժեղ է լինելու»։

Հարցին՝ այսինքն՝ բացառված չէ՞, որ անդամ պետությունները համաձայնեն դրան, մեր զրուցակիցը պատասխանեց, որ իրադարձությունների զարգացման սցենարն այժմ հայտնի չէ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում