Մակաոյում որոշում է ընդունվել փակել բոլոր կազինոները, որպեսզի չտարածվի 2019-nCoVկորոնովիրուսը, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով Մակաոյի քաղաքապետ Խե Իչենին:
Նախատեսվում է, որ Չինաստանի վարչական շրջանի խաղային կազմակերպությունները փակ կլինեն 14 օրով:
Կազինոների փակելու օրը դեռ հայտնի չէ, այն կհայտարարեն ավելի ուշ: Պետք է նշել, որ Մակաոյում պաշտոնապես գրանցվել է կորոնովիրուսով վարակվածության 10 դեպք: