Թուրքական Vatan թերթի փոխանցմամբ՝ Անկարա-Էսքիշեհիր ճանապարհին ուղևորատար ավտոբուս է շրջվել։ Վթարի արդյունքում գրանցվել է 40 վիրավոր, որոնցից 5-ը ծանր վիճակում են։
Վիրավորները փոխադրվել են Անկարայի հիվանդանոցներ։ Ավտոբուսում եղել է 54 մարդ, որից 4-ը՝ ավտոբուսի անձնակազմը։
Տարվում է հետաքննություն՝ վթարի պատճառները պարզելու համար։











































