Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանը դեռ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Գրիգորյանի պաշտպաններից Լևոն Բաղդասարյանը:
Պաշտպանը պնդեց, որ Հայաստանում բժշկությունն անզոր է կանխելու առողջության վատթարացումը:
Ավելի վաղ, Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժել էր Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանին բուժման նպատակով Ֆրանսիա ուղարկելու միջնորդությունը:
Հունվարի 15-ին ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխվել է, և նա ստորագրությամբ ազատ է արձակվել`երկրից չհեռանալու պայմանով: Մանվել Գրիգորյանը կալանքի տակ էր 2018 թվականի հունվարից:
Նա մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու եւ շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ։