Չինաստանում նոր տիպի կորոնավիրուսի տարածման բարձրակետը վրա կհասնի 10-14 օրից: Այս կանխատեսումը ներկայացրել է ՉԺՀ-ի առողջապահության գործերի պետական կոմիտեի հատուկ հանձնաժողովի ղեկավար Չժուն Նանշանը՝ տեղեկացնում է TASS-ը:
«Մենք ենթադրում ենք, որ նոր տիպ կորոնավիրուսի տարածման բարձրակետը վրա կհասնի մոտավորապես 10-14 օրից,-փետրվարի 3-ին փորձագետի խոսքը մեջբերել է «Սինա ցայցզին» պորտալը:-Բայց մենք պետք է առաջվա պես ուժեղացնենք դրա տարածումը զսպելու կանխարգելիչ միջոցառումները, չի կարելի թուլացնել զգոնությունը»:
Չժուն Նանշանը հավելել է, որ «ներկայում կորոնավիրուսի տարածումը դեռևս աճի փուլում է», սակայն, չինացի մասնագետների կանխատեսումների համաձայն, «համաճարակը չի հասնի համազգային մակարդակի և կմնա տեղային»: Հունվարի 25-ին հատուկ հանձնաժողովի ղեկավարը ենթադրում էր, որ կորոնավիրուսի տարածման բարձրակետը վրա կհասնի 7-10 օրից: Ինչպես ասված է ՉԺՀ-ի Առողջապահության գործերի պետական կոմիտեի՝ փետրվարի 3-ին հրապարակված հայտարարության մեջ, Չինաստանում 2019-nCoV վիրուսից հիվանդացածների թիվն աճել է մինչև 17 205, մահվան դեպքերի քանակը հասել է 361-ի: Ընդ որում, 2 296 մարդու վիճակը գնահատվում է՝ ծանր, 475 հիվանդ դուրս է գրվել հիվանդանոցներից: Ընդհանուր առմամբ արձանագրվել է հիվանդության 21 558 ենթադրյալ դեպք»,- ասված է հաղորդագրության մեջ: