Ռուսական ավիաբազայի օդային տարածության վերահսկման միջոցները անօդաչուներից կազմված խումբ են հայտնաբերել, որոնք արձակվել էին Սիրիայում ռուսական «Խմեյմիմ» ավիաբազայի ուղղությամբ՝ Իդլիբում գրոհայինների վերահսկողության տակ գտնվող դեէսկալացիոն գոտուց:
Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքսը»՝ հղում անելով ռուս զինվորականներին։
Նշվում է, որ կատարվածի արդյունքում ոչ ոք չի տուժել, չկան նաև նյութական վնասներ: Ավիաբազան շարունակում է գործել պլանային ռեժիմով։