Sunday, 05 07 2026
21:09
Արեգակի վրա ամենամեծ արևաբծերի խումբն է ձևավորվել
Հունիսի 7-ին Հայաստանում «անկախության երկրորդ հանրաքվե է կայացել»
20:45
ՕՊԵԿ+-ը կմեծացնի նավթի արդյունահանումը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատությունից
Անկարան շարունակում է Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթուղու կառուցումը. թուրք նախարար
20:00
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:45
Ուկրաինան մերժել է Կոնստանտինովկայում զինծառայողների դիերի փոխանցման՝ ՌԴ առաջարկը․ ՌԴ ՊՆ
Աջակցման նոր ծրագիր՝ 1հա և ավելի ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների համար
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ
18:45
Որոնք են լինելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական թեմաները Անկարայում
Հրդեհ Նորապատ բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
18:15
321 ադամանդ, 56 շափյուղ, 13 զմրուխտ և 6 սուտակ․ մատանի՝ Թրամփի համար
Գյումրի-Երևան ավտոճանապարհին ՃՏՊ է տեղի ունեցել․ կա վիրավոր
17:45
Չինաստանը նոր արբանյակ է դուրս բերել ուղեծիր
Ուշադրություն. ամեն թուղթ ՀԴՄ չէ․ վարչապետ
17:15
Սլովակիայում չեն կարողացել Ֆիցոյին ցմահ թոշակից զրկելու հանրաքվե անցկացնել
Երևանում իրանցի տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատանքը․ Shamshyan
16:45
Կրեմլը մանրամասներ է հայտնել Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցի բովանդակությունից
Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել սուրբ և անմահ պատարագին
WhatsApp-ը կթույլատրի օգտանունով կապ հաստատել՝ առանց հեռախոսահամարի
Սպասվում է կարճատև անձրև ու ամպրոպ
15:45
48 ժամ՝ Երևանում, ուր գնալ և ինչ անել․ միջազգային պարբերականի անդրադարձը
Վերին Խոտանան ավտոճանապարհին մարդատար ավտոմեքենաներ տեղափոխող բեռնատար է այրվել
NASA-ն փորձում է փրկել տիեզերք ընկնող Swift աստղադիտարանը
Ռուսաստանը «տորպեդահարում» է իրանա-ամերիկյան բանակցությունները
14:45
Խամենեիի սգո արարողությունը Թեհրանում. նոր առաջնորդ Մոջթաբան բացակայում է․ Reuters
Սահմանադրությունը պետք է լինի նաև յուրաքանչյուրիս գիտակցված ընտրությունը․ Սրբուհի Գալյան
14:15
Զելենսկին հայտնել է պատերազմն ավարտելու իրական հեռանկարի մասին
Փաշինյանը Եկատերինբուրգում կհանդիպի Միշուստինի հետ

Հայաստանի հետհեղափոխական նոր ռիսկը. ինչ կատարվեց 2016-ի ապրիլին

Հայաստանի ներքաղաքական դիսկուրսի և արտաքին քաղաքական հնարավորությունների ու մարտահրավերների անհամարժեքության խնդիրը վաղուց արձանագրված, բարձրաձայնված խնդիր է, որը, սակայն, մեծ հաշվով, լուծում չէր ստանում թե՛ հեղափոխությունից առաջ, թե՛ չի ստանում նաև հեղափոխությունից հետո: Դրա պատճառները շատ են, գտնվում են թե՛ իշխանության՝ նախկինում էլ, ներկայում էլ, թե՛ ընդդիմությունների, թե՛ հանրային տարբեր այլ աշխույժ խմբերի, հանրային-քաղաքական կյանքի տարբեր սուբյեկտների, այդ թվում՝ մեդիայի և փորձագետների դաշտում: Հայաստանում տարիների ընթացքում արմատացել է, կամ արմատացվել պատկերացում, մտայնություն, որ կա առանձին ներքին քաղաքականություն՝ իր սոցիալ-տնտեսական և իրավա-քաղաքական խնդիրներով ու օրակարգերով, և կա արտաքին քաղաքականություն՝ անվտանգային տիրույթով, մարտահրավերներով, մեծ ու փոքր խնդիրներով:

Այդ մտայնության վրա էլ կառուցվել է հայաստանյան քաղաքական համակարգն ու մտածողությունը, ձևավորվել քաղաքական դասը, կազմակերպվել ներքաղաքական կոչված կյանքը: Դրա շահառուները գործնականում եղել են բոլորը, հաշվի առնելով այն, որ այդ բաժանումը, քաղաքականության օրգանականության այդ աղճատումը քաղաքականության սուբյեկտների գրեթե մեծ մասին ազատում է ավելորդ պատասխանատվությունից, էապես նվազեցնում հանրության առաջ ամբողջական պատասխանատվության աստիճանը, փոխարենը բարձրացնում մանևրի, նենգափոխումների, երեսպաշտության հնարավորությունների աստիճանը: Հետևանքը հայաստանյան քաղաքականության համընդհանուր արդյունավետության նվազեցումն է, միաժամանակ հանրային պատկերացումների շեղումը, երբ առանձին լուծումներ են փնտրվում ներքին և արտաքին օրակարգերի համար, երբ ներքին ու արտաքին հարցերի լուծման ուղիները փնտրվում են առավելապես միմյանցից տարբեր ուղղությունների վրա, բաժանվող սլաքների տրամաբանությամբ:

Հայաստանում հետհեղափոխական իրողության որոշակի «քաոտիկ» տպավորության պատճառներից մեկն էլ դա է, երբ խոսվում է այն մասին, թե ոչ ոք չի հասկանում՝ ինչ է կատարվում: Որովհետև հնարավոր չէ Հայաստանում կատարվողը հասկանալ ներքին առանձին հայեցումով, և արտաքին առանձին դիտարկումներով: Նաև դա է եղել պատճառը, որ Հայաստանում տարիներ շարունակ վարվել է իշխող համակարգի դեմ անարդյունավետ ներքաղաքական դիսկուրս: Ու նաև հատկանշական է, որ այդ դիսկուրսը որոշակիորեն արդյունավետության հուն մտավ, կամ մոտեցավ այդ հունին Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո, երբ ակնառու դարձավ, որ ներքին ու արտաքին քաղաքականությունը օրգանական կապի մեջ են, և այդ պատերազմը Հայաստանի ու Արցախի դեմ հասունացել է ոչ միայն արտաքին զարգացումներով, այլ նաև Հայաստանի ներսում, ներքաղաքական կյանքում՝ իշխանական և ոչիշխանական բևեռների, այսպես ասած, դիմակայության բովանդակության համատեքստում, որը ևս կենտրոնացվել էր այսպես ասած՝ զուտ ներքին տրամաբանության ու օրակարգի վրա: Քչերն էին նշմարում դրա գլոբալ վտանգավորությունը, և շատերը միայն Ապրիլյան պատերազմի բռնկումից հետո արձանագրեցին, որ այդ դիմակայությամբ գործնականում Հայաստանն առավել ապահով մեկուսացվել էր իր շուրջ հյուսվող արտաքին վտանգավոր գործընթացներից, հանկարծ դրանց՝ Հայաստանի հաշվին ռեգիոնալ նոր դասավորության շուրջ պայմանավորվածություններին կամ որոշակիորեն նաև մրցակցություններին չխանգարելու համար:

Ապրիլյան քառօրյայից հետո, սակայն, մի քանի ամիս անց ներքին գերլարումը ՊՊԾ գնդի շուրջ, Հայաստանի հանրային, ներքաղաքական կոչված «դիսկուրսը» դարձյալ վերադարձրեց ու կենտրոնացրեց զուտ ներքին տրամաբանության վրա, ներքին հարաբերությունների տիրույթ, Ապրիլյան պատերազմի ինքնիշխան դիմադրության արտաքին էֆեկտը հնարավորինս արագ չեզոքացնելու համար: Հայաստանի կյանքում տեղի ունեցած այդ կարևորագույն տրանսֆորմացիաների հանգամանալից դիտարկումը և ուսումնասիրությունը կարևոր են երրորդ անգամ նույն կետ չվերադառնալու համար, քանի որ թավշյա հեղափոխությունից հետո աշխարհին նոր խոսքով ու հնարավորությամբ բացված Հայաստանը ներկայումս դարձյալ հայտնվել է ներսում «համակենտրոնացվելու» ռիսկի առաջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում