Կենտրոնական բանկը հունվարի 31-ին իրականացրել է ևս 17.8 միլիոն դոլարի գնում՝ արտարժույթի շուկայից: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Հունվարի գնումների ծավալը այսպիսով դարձավ 37.8 միլիոն դոլար:
Դոլարային այս առատությունը ըստ էության կապիտալի ներհոսքի նշան է և վկայում է Հայաստանի տնտեսության ու կառավարության տնտեսական քաղաքականության նկատմամբ վստահության աճի մասին»,- գրել է նա:












































