2021թ. նախատեսված է Հայաստանում ստեղծել Հակակոռուպցիոն կոմիտե: Այն լինելու է կոռուպցիոն բնույթի հանցագործություններ քննող մարմին՝ դատախազական հսկողություն իրականացնող հատուկ ստորաբաժանում: Նախատեսվում է հիմնել նաև հակակոռուպցիոն դատարան, որն էլ ամբողջացնելու է հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգը:









































