Electron գերթեթև դասի կրիչ հրթիռը ուրբաթ՝ հունվարի 31-ին, մեկնարկել է ԱՄՆ-ի Ռազմատիեզերական հետախուզության ազգային կառավարման NROL-151 արբանյակով՝ տեղեկացնում է Rocket Lab-ը։
150կգ ուղեբեռով երկաստիճան հրթիռի մեկնարկը տրվել է Նոր Զելանդիայի Հյուսիսային կղզու Մահիա թերակղզում գտնվող ընկերության մեկնարկային տարածքից։
Գաղտնի ամերիկյան NROL-151 արբանյակի նպատակները, ուղեծիրը, չափը և այլ բնութագրերը չեն հաղորդվում: Ըստ մասնագետների՝ տիեզերանավը, ամենայն հավանականությամբ, փորձարարական է:








































