Ամերիկացի միլիարդատեր, Tesla եւ SpaceX ընկերությունների սեփականատեր Իլոն Մասկը թողարկել է Don’t Doubt ur Vibe կոմպոզիցիան: Ձեռնարկատիրոջ էլեկտրոնային պարային երաժշտության ոճով առաջին սինգլը հրապարակվել է Soundcloud-ում:
Մասկը պարծեցել է Twitter-ում, որ երգի հեղինակը եւ կատարողը ինքն է: Կոմպոզիցիայում կրկնվում է Don’t doubt your vibe արտահայտությունը («Մի կասկածիր քո էմոցիաներում»), երկրորդ կեսում հնչում է Because it’s true («Որովհետեւ դա ճշմարտություն է»):
Միլիարդատերը նաեւ լուսանկարներ է հրապարակել ձայնագրման ստուդիայից: