Monday, 29 06 2026
19:10
Բրիտանիան արդիականացնում է հատուկ նշանակության ուժերը
Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա հունիսի 29-ի բարձր է 5 սմ-ով
Բայրամովի այցի ընթացքում կքննարկվի Բաքվում ձերբակալված 11 ռուսաստանցիների ազատ արձակման հարցը. Գալուզին
«Թամարա» ընկերությունն արտադրել է վտանգավոր սննդամթերք
18:30
Վենեսուելայում երկրաշարժերից հետո գրեթե 1,8 միլիոն մարդ հումանիտար օգնության կարիք ունի. ՄԱԿ
Երևանում Վահրամ Փափազյան փողոցում երթևեկության փոփոխություն կկատարվի
18:10
Փարիզում կայծակը հարվածել է Էյֆելյան աշտարակի սայրաձողին
Ադրբեջանը այս փուլում Իսրայելի հետ «ընդհանուր նպատակներ» չունի
Գյումրիից ռուսական ռազմաբազայի դուրսբերման վերաբերյալ Երևանից որևէ ազդանշան չենք ստացել․ՌԴ ԱԳ փոխնախարար
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են կանաչ ջրածնի արտադրության զարգացման առաջարկները
17:30
Իրանի ԱԳՆ-ն հերքել է հունիսի 30-ին Դոհայում ԱՄՆ-ի հետ խորհրդակցությունների անցկացման մասին լուրերը
17:20
«Ռենշին»-ը վերաբրենդավորվում է. ընկերության զարգացման այս փուլում՝ ներկայանալով նոր վիզուալ ինքնությամբ և բազմաոլորտ ներդրումային էկոհամակարգի տեսլականով
TRIPP նախագիծը միայն կշահի, եթե դրանում Ռուսաստանը մասնակցություն ունենա․ Գալուզին
ՀՀ անտառային և լեռնային մի շարք հատվածներում տեղադրվել են արջերի հնարավոր ներկայության մասին զգուշացնող ցուցանակներ
Մոսկվայում հերթական անգամ դժգոհել են Հայաստան-Եվրամիություն գործընկերության խորացման առնչությամբ
Էկոնոմիկայի նախարարությունն ամփոփաթերթով ներկայացրել է արտահանման խթանմանն ուղղված պետական ծրագրերը
16:30
Թրամփը հայտնել է Իրանի հետ Դոհայում կայանալիք բանակցությունների և նավթի գնի նվազման մասին
ՀՀ շրջակա միջավայրի նախարարը Սեուլում մասնակցում է SOI Global Dialogue միջազգային գլոբալ երկխոսությանը
16:10
Չինաստանը պատրաստ է շարունակել աջակցել Բելառուսի զարգացմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
15:50
Իրանն ու Օմանն անցկացրել են Հորմուզի նեղուցի հարցերով զբաղվող աշխատանքային խմբի առաջին նիստը
Քաղցրաշենում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
15:30
Ռուսաստանը Պերուի քաղաքացիների է հավաքագրել
Անցած 3 օրում գրանցվել է 54 ավտովթար․ 4 մարդ զոհվել է
15:10
Իրանը և Կատարը համաձայնության են եկել 6 միլիարդ դոլար իրանական ակտիվների ապասառեցման շուրջ
Ադրբեջանում «հայ է, ուրեմն հանցագործ» է բարդույթը կհաղթահարվի»
14:50
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը հասել է 360-ի
«Ամբերդ ամրոց»-ում վերականգնման և մաքրման աշխատանքների ժամանակ հայտնաբերվել է Թամար թագուհու մետաղադրամը
Էրդողանը Գազայում Իսրայելի գործողություններն անվանել է ցեղասպանություն
120 շիշ կեղծ օղի՝ «ՎԱԶ-21074» մեքենայում

Վիտալի Բալասանյանին կաջակցեն որոշ ուժայիններ, բայց դա բավարար չի լինի երկրորդ փուլ անցնելու համար

Արցախում ձևավորվել է նախընտրական հերթական դաշինքը՝ «Մայիլյան-Նոր Արցախ»: Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը Արցախի Ռամկավար-ազատական, «Ինքնություն և միասնություն», «Վաղվա Արցախ» կուսակցությունների թեկնածուն է լինելու մարտի 23-ին Արցախում կայանալիք ընտրությունների ժամանակ։ Ավելի վաղ նախընտրական մեկ այլ դաշինք ձևավորվեց նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանի «Ազատ հայրենիք»-ի և «Քաղաքացիական միացյալ դաշինքի» միջև։ Վերջիններս ընտրություններին կմասնակցեն դաշինքով։

Արցախցի քաղաքագետ Տիգրան Գրիգորյանի կարծիքով՝ Արցախում այժմ բոլորը վերջին քայլերն են անում, վերջին վերադասավորումները: «Ամեն ինչ բավականին կանխատեսելի է, և որևէ արտառոց բան չկա։ Կարծում եմ՝ դժվար է խոսել ֆավորիտների մասին։ Մեր երևանյան գործընկերները սիրում են մատնանշել ինչ-որ ֆավորիտների՝ առանց դրա համար որևէ հիմք ունենալու։ Ոչ մի արժանահավատ սոցհարցում կամ նմանատիպ հետազոտություն չի եղել։ Իսկ ինչ վերաբերում է կանխատեսելիությանը, ապա այս բոլոր վերադասավորումները, դաշինքները սպասելի էին։ Ու ընտրություններից առաջ տեղի է ունենում այն ամենը, ինչ բոլորը սպասում էին»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ըստ Գրիգորյանի՝ իշխանության թեկնածուները դաշինք չեն կազմի և ընտրություններին կմասնակցեն առանձին. «Դա ընտրություններն ավելի հետաքրքիր ու մրցակցային կդարձնի»։

Մեր զրուցակիցն անդրադարձավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչին՝ առ այն, որ Արցախի նախագահի թեկնածուներն իրենց կարծիքը պետք է հայտնեն ղարաբաղյան բանակցային գործընթացում Սերժ Սարգսյանից ստացած ժառանգության մասին։ Մեր այն հարցին՝ արդյոք արցախցիների համար այդ կարծիքը որոշիչ գործոն կարո՞ղ է լինել ընտրության հարցում, Տիգրան Գրիգորյանը պատասխանեց. «Չեմ կարծում, թե հակամարտության գործոնը մեծ դեր կունենա։ Վերջերս այդ թեմայով մի հետազոտություն դուրս եկավ, որտեղ երևանյան ու ղարաբաղյան մի շարք փորձագետներ իրենց կարծիքն են հայտնել ընտրությունների վերաբերյալ։ Հատկանշական է, որ Երևանում հակամարտության գործոնին շատ մեծ նշանակություն են տալիս, այսինքն՝ ընտրությունները դիտարկում են հակամարտության պրիզմայով, Արցախի միջազգային վարկանիշի բարձրացման կոնտեքստում։ Իսկ արցախյան փորձագետները խոսում էին Արցախի ներքին քաղաքականության, մարդու իրավունքների, սոցիալ-տնտեսական իրավիճակի մասին։ Այդ առումով տարբերությունը շատ մեծ է, ու ըստ իս՝ հակամարտության գործոնը շատ փոքր դեր է ունենալու այս ընտրությունների ժամանակ»։

Մանրամասնելով՝ Գրիգորյանը նշեց, որ թեկնածուները միակարծիք են՝ թե՛ իշխանությունը և թե՛ ընդդիմությունը այս հարցի շուրջ տարաձայնություններ չունեն։

Վարչապետի այն տեսակետին, թե Արցախի ընտրություններում ռևանշիստները որոշ փորձեր կանեն, Տիգրան Գրիգորյանն արձագանքեց հետևյալ կերպ. «Դժվար է հասկանալ, թե ում նկատի ունի ՀՀ վարչապետը։ Եթե խոսքն ուժայինների մասին է, ապա նրանք հաջողության հասնելու լուրջ շանսեր չունեն։ Հակահեղափոխական կոչվածները միայն նրանք չեն, որ հրապարակայնորեն հանդես են գալիս ՀՀ իշխանությունների կամ հեղափոխության դեմ։ Հակահեղափոխական կարելի է համարել նաև նրանց, ովքեր այսօր հրապարակայնորեն պաշտպանում են Նիկոլ Փաշինյանին ու հեղափոխությանը, բայց տարիներ շարունակ եղել են Սերժ Սարգսյանի ու նրա քաղաքական թիմի գլխավոր անձանցից մեկը։ Նրանք մասնակցել են վերջին տարիներին տեղի ունեցած բոլոր հանցագործություններին։ Խոսքը մասնավորապես նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանի ու նրա ղեկավարած կուսակցության մասին է։ Իսկ նրա նկատմամբ բավականին լավ վերաբերմունք կա նույն Երևանում, Հայաստանի կառավարության կողմից, նա Հայաստանի հանրային հեռուստաընկերության գլխավոր աստղն է վերջին ամիսների ընթացքում։ Ուստի ՀՀ իշխանությունները պետք է հասկանան, որ ինչ-որ կերպ ուղղակի կամ անուղղակի ձևով աջակցում են Արցախի այդ հակահեղափոխականներին»։

Ինչ վերաբերում է Արցախի ԱԽ նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի հնարավորություններին, մեր զրուցակիցն ասաց. «Բալասանյանը չեմ կարծում, թե երկրորդ փուլ անցնելու շանսեր ունի։ Նրա համար կաշխատի ուժայինների մի մասը, հնարավոր է՝ Բակո Սահակյանը որոշակի վարչական լծակներ տրամադրի, բայց այդ ամենը բավական չի լինելու, որպեսզի նա կարողանա հաղթահարել առաջին փուլի պատնեշն ու անցնել երկրորդ փուլ։ Բալասանյանը որոշ ուժերի կողմից ստեղծված ու հորինված կերպար է՝ վախենալու մի բան, որով որոշ ուժեր փորձում են ՀՀ իշխանություններին վախեցնել՝ ասելով, որ եթե մենք չլինենք, կլինի Բալասանյանի նման մեկը։ Դա միֆ է, լեգենդ։ Նա, դեռևս 2016 թվականին միանալով Բակո Սահակյանի թիմին, կորցրել է իր՝ ժամանակին ունեցած մեծ հեղինակությունը ու այս ընտրություններին որևէ շանս չունի»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում