Իրաքում ամերիկյան ռազմակայանի վրա Իրանի հրթիռակոծման հետևանքով զոհերի թիվը հասել է 64-ի: Այս մասին հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները: Տուժածերի մոտ ախտորոշվել է գլխուղեղային թևթև վնասվածքներ․ 64 մարդուց 39-ը արդեն վերադարձել են ծառայության:
Ավելի վաղ Պենտագոնի պաշտոնական խոսնակ, գեներալ-գնդապետ Թոմաս Քեմփբելը հայտնել էր հիսուն վիրավորների մասին:
Հիշեցնենք, որ հունվարի 8-ին «Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուս»-ը հրթիռակոծել էր Իրաքում ամերիկյան մի քանի ռազմակայան։








































