Հունվարի 29-ին «Յուվենտուսի» և Պորտուգալիայի հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն հատեց Instagram-ում 200 միլիոն բաժանորդի սահմանը, ինչը թույլ տվեց նրան դառնալ սոցցանցի այդքան մեծ լսարանով առաջին օգտատերը։
Սակայն, մեկ օր անց պարզվեց, որ ավելի քան 50 միլիոն հաշիվ, որոնք բաժանորդագրված են եղել ֆուտբոլիստի էջին, ֆեյք են եղել։ Այս մասին հաղորդել է The Sun պարբերականը։
Հարկ է նշել, որ ֆուտբոլիստին իրենց բաժանորդների թվով մոտ են Արիանա Գրանդեն (173 միլիոն) և նրա հայրենակիցը՝ դերասան Դուեյն Ջոնսոնը (170 միլիոն)։