ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն օրենսդրությունը փոփոխելու մի շարք նախաձեռնություններով է հանդես եկել Մարդու իրավունքների խորհրդի նիստից հետո:
Պուտինն իր վարչակազմի պաշտոնյաներին հանձնարարել է մշակել վիրավորանքների համար պատասխանատվության մեծացման և «ապատեղեկատվությունը հերքելու մեխանիզմների կատարելագործման» հնարավորությունը:
Նախագահը նաև հանձնարարել է քաղաքական բռնաճնշումների զոհերի միասնական տվյալների բազա ստեղծել:
Պուտինը Գերագույն դատարանին առաջարկել է ընդլայնել այն հանցագործությունների ցուցակը, որոնց համար դատավարությունները կարող են անցկացվել երդվյալ ատենակալների մասնակցությամբ: