Բիլ Գեյթսի դուստրերից մեկը նշանվել է եգիպտացի մարզիկ Նայել Նասարի հետ, գրում է Page Six-ը:
23-ամյա Ջենիֆեր Կատարինա Գեյթսը (Jennifer Katharine Gates) նշանադրության մասին հաղորդել է Instagram-ում: Լուսանկարում նա ձյան մեջ նստած է ժպտերես եգիպտացու հետ, իսկ մատին փայլում է հենց նոր նվեր ստացած նշանադրության մատանին:
Ջենիֆեր Գեյթսը Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսի դուստրն է, որն իր 110 միլիարդ դոլար գնահատվող կարողությամբ աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշում զբաղեցնում է երկրորդ տեղը: Ջենիֆերը բժշկական կրթություն է ստանում Սթենֆորդի համալսարանում:
Նրա փեսացուն հայտնի եգիպտացի մարզիկ 28-ամյա Նայել Նասարն է, որը զբաղվում է ձիասպորտով: Նա մեծացել է Քուվեյթում և կրթություն ստացել Սթենֆորդի համալսարանում:
https://www.instagram.com/p/B5ko62HHph0/?utm_source=ig_embed