ԱՄՆ ֆիննախը պատժամիջոցներ է կիրառել Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության և նրա առաջնորդ Ալի Աքբար Սալեհիի նկատմամբ:
Փաստաթուղթը հրապարակված է գերատեսչության կայքում:
Ավելի վաղ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտնել էր, որ երկիրը որոշել է ընդլայնել պատժամիջոցները Իրանի դեմ:
Իրավիճակը Մերձավոր Արևելքում սրվել է ԱՄՆ օդուժի կողմից իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության հետևանքով: