Monday, 13 05 2024
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Գալստանյանի հայտարարած նպատակների հետ ո՛չ նա կապ ունի, ո՛չ մյուսները. ուզում են իրենց իշխանությունը
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին

Երևանից ակնարկ դեպի Ժնև. Հայաստանի լռությունը գին ունի

Նախօրեին ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովում էր պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը: Նախկին նախարարը, որն, ի դեպ, որպես մեղադրյալ է ներգրավված մարտիմեկյան հայտնի գործում, 3,5 ժամ գտնվել է հանձնաժողովում և ինչպես հավաստիացրել է նիստից հետո լրագրողների հետ զրույցում՝ բավականություն ստացել համատեղ պրոֆեսիոնալ աշխատանքից: Մանրամասներ, թե ինչ է ենթադրել այդ աշխատանքը բովանդակային իմաստով՝ թե նախարարը, թե հանձնաժողովի նախագահը չեն հայտնել:

Հունվարի 29-ին Հայաստանի խորհրդարանում տեղի ունեցած այդ 3,5-ժամանոց հանդիպումը շոշափում է բավականին հետաքրքիր ներքաղաքական ասպեկտներ, սակայն դրանց անդրադառնալու առիթ դեռ կլինի: Մինչ այդ, 3,5 ժամ տևած հանդիպումը՝ ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքների շուրջ, բավականին հետաքրքիր է Հայաստանից հազարավոր կմ հեռու՝ Ժնևում, նույն օրը մեկնարկած և կրկնակի ավելի ժամանակ տևած Մնացականյան-Մամեդյարով հանդիպման ֆոնին: Կա՞ ուղիղ կապ Սեյրան Օհանյանի հրավերի և նախարարների հանդիպման միջև, թե՞ դա որոշակի զուգադիպություն էր՝ անշուշտ բարդ է միարժեք ասել, առավել ևս, որ հրավերը թերևս կարող էր լինել ավելի վաղ, քան հայտնի էր նախարարների հանդիպման օրն ու ժամը: Բայց երկու իրողությունները՝ Երևանում և Ժնևում, չեն կարող կապված չլինել ընդհանուր շատ հարցերով:

Ժնևում տեղի ունեցողի նշանակալիության մասին է խոսում թերևս այն, որ հանդիպումը ոչ միայն տևել է մի քանի ժամ, այլ շարունակվում է նաև այսօր: Այդ հանգամանքը Հայաստանում առաջացրել է հարցեր ու արդեն իսկ դիտարկվող ամենատարբեր վարկածներ, այդ թվում, իհարկե, դավադրապաշտական և անգամ աներևակայելի: Մի բան պարզ է, որ հազիվ թե հնարավոր է հենց այնպես ժամեր շարունակ նստել ու ինչ-որ բան իմիտացնել: Գուցե հանդիպումից հետո հայտարարությունները կուրվագծեն, եթե անգամ ուղիղ չպարզաբանեն, թե ինչով են զբաղված եղել նախարարներն ու համանախագահները մի քանի ժամերի ընթացքում:

Բայց այստեղ Հայաստանի պաշտպանության նախկին նախարարի մասնակցությունն ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի նիստին իր մեջ պարունակում էր որոշակիորեն մի քանի կարևոր ուղղակի թե անուղղակի ազդակ: Նախ՝ այն առումով, որ չնայած ներքաղաքական իրավաբաժանարար գծերին, Հայաստանի ներքին կյանքի նախկին ու նոր դերակատարներն ու պաշտոնյաները այդուհանդերձ պատրաստ են անվտանգային հարցերում աշխատել համատեղ, գուցե ընդամենը մեկ-երկու անձի բացառությամբ, որն ավելի է ընդգծվում հենց Սեյրան Օհանյանի պատրաստակամությամբ:

Մյուսը այն է, որ Հայաստանը շարունակում է մնալ ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքների պարզաբանման քաղաքական կամքին հավատարիմ, և այդ իմաստով հատկանշական է ոչ թե ռազմական, այլ ռազմաքաղաքական բաղադրիչը: Ու թեև Սեյրան Օհանյանը նիստից հետո հրապարակավ հրաժարվեց այդ հանգամանքներին անդրադառնալ, այդ թվում՝ Ռուսաստանի դերի վերաբերյալ հարցին, այդուհանդերձ դա հենց այն հանգամանքն է, որ ավելի է ընդգծում՝ անհրաժեշտության դեպքում Հայաստանը պատրաստ է բարձրաձայնել հարցեր, որոնք այսօր եթե չի անում անվտանգության նկատառումից ելնելով, Արցախի և անվտանգային միջավայրի շուրջ որևէ էական փոփոխության պարագայում կարող է արդեն անվտանգության նկատառումից ելնելով բարձրաձայնել:

Այլ կերպ ասած՝ Հայաստանի լռությունը գին ունի, և դա անվտանգության գինն է, որը Երևանի համար չի կարող լինել սակարկելի:

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում