The Sun պարբերականը հրապարակել է Աֆղանստանում ծառայող ամերիկացի հետևակայիններից մեկի օրագրից մի հատված, որտեղ վերջինս պնդում է, որ իրենց արգելվել է կրակ բացել թալիբների վրա: Մասնավորապես, նկարագրվում է մի դեպք, երբ ճանապարհն ականապատող թալիբների վրա կրակ բացելու արգելքը բացատրվել է տեղի բնակչությանը չարթնացնելով:
36-ամյա Քրեյգ Սմիթի գրառումներից պարզ է դառնում, որ երբ 6 ամիս Գելմենդ նահանգում ծառայած զինվորականը ցանկացել է կրակ բացել թալիբների վրա, նրան զգուշացրել են, որ սպանության մեղադրանք կառաջադրեն: Իսկ երբ զինվորականները թալիբներ են հայտնաբերել՝ հրամայել են հետևել նրանց:
Պարբերականը ենթադրություն է անում, որ վերջին ամիսներին կոալիցիոն զորքերում զոհերի թվի աճը գուցե պայմանավորված է հենց այս հանգամանքով:












































